Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ինքնակամ կառուցված շինությունը օրինականացնելու մասին որոշում

4078-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 10-րդ փողոց հ.36/4 հասցեում քաղաքացի Վահիդա Սամվելի Սահակյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացված կառույցը ճանաչում է օրինական։ Սեփականատերը պարտավոր է 60-օրյա ժամկետում վճարել 193566 ՀՀ դրամ օրինականացման վճարը և ծածկել գրանցման ծախսերը։ Որոշումը նաև սահմանում է պետական գրանցման և բողոքարկման կարգը։ Կատարումն ու հսկողությունը վերապահված են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին։

Հող և կադաստրՇենգավիթ

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԻնքնակամ կառույց

    Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 10-րդ փողոց հ.36/4 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 29.09.2011թ. հ.2845025 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեի հաշվառման ծածկագիր հ.2026J7MYLR) քաղաքացի Վահիդա Սամվելի Սահակյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 51.33 քառ.մետր (բնակելի տուն՝ 35.53 քառ.մետր, նկուղ՝ 12.4 քառ.մետր, պարիսպ՝ 3.4 քառ.մետր) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։

    • Սեփականատեր: Վահիդա Սամվելի Սահակյան
    Օբյեկտ
    Ն.ՇԵՆԳԱՎԻԹ 10-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.36/4
    Կադաստրային ծածկագիր
    2026J7MYLR
    Մակերես
    51.33
  2. Կատարման հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    Հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 193566 (մեկ հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր վաթսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

    • Սեփականատեր: Վահիդա Սամվելի Սահակյան
    Օբյեկտ
    Ն.ՇԵՆԳԱՎԻԹ 10-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.36/4
    Կադաստրային ծածկագիր
    2026J7MYLR
    Մակերես
    51.33
  3. Կատարման հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

    • Սեփականատեր: Վահիդա Սամվելի Սահակյան
    Օբյեկտ
    Ն.ՇԵՆԳԱՎԻԹ 10-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.36/4
    Կադաստրային ծածկագիր
    2026J7MYLR
    Մակերես
    51.33
  4. Կատարման հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

    • Սեփականատեր: Վահիդա Սամվելի Սահակյան
    Օբյեկտ
    Ն.ՇԵՆԳԱՎԻԹ 10-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.36/4
    Կադաստրային ծածկագիր
    2026J7MYLR
    Մակերես
    51.33
  5. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա
  6. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ,Ն.ՇԵՆԳԱՎԻԹ 10-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.36/4 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՀԻԴԱ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 30.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 01.04.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից 10.04.2026թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (10.04.2026թ. հ.Դ-36170-26, 13.05.2026թ. հ.Դ-48535-26, 23.06.2026թ. հ.Դ-64868-26).

  1. Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 10-րդ փողոց հ.36/4 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 29.09.2011թ. հ.2845025 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեի հաշվառման ծածկագիր հ.2026J7MYLR) քաղաքացի Վահիդա Սամվելի Սահակյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 51.33 քառ.մետր (բնակելի տուն՝ 35.53 քառ.մետր, նկուղ՝ 12.4 քառ.մետր, պարիսպ՝ 3.4 քառ.մետր) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։

  2. Ընդունել ի գիտություն, որ.

  1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

  2. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

  1. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
  1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 193566 (մեկ հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր վաթսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
  2. իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
  3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
  1. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
  4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ