Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին

4069-ԱՈւժի մեջ է

Որոշումը վերաբերում է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր-Արեշի 46-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող Սարգիս Գալուստի Վարդանյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 141.83 քառ.մետր մակերեսով բնակելի տան օրինականացմանը։ Որոշումը սահմանում է օրինականացման վճարի չափը և վճարման ժամկետները, ինչպես նաև պատասխանատու մարմինները։

ՔաղաքաշինությունԷրեբունի

Ինչ է որոշվել

  1. Ինքնակամ կառույցի օրինականացումԲնակելի շենք

    Ճանաչել օրինական Երևան, Էրեբունի, Նոր-Արեշի 46-րդ փողոց հ.32 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Սարգիս Գալուստի Վարդանյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 141.83 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն)։

    • Սեփականատեր: Սարգիս Գալուստի Վարդանյան
    Օբյեկտ
    Երևան, Էրեբունի, Նոր-Արեշի 46-րդ փողոց հ.32
    Կադաստրային ծածկագիր
    17012024-01-0017
    Մակերես
    141.83
  2. ԱյլԱյլ

    Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 629300 Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։

    • Կարգավորման սուբյեկտ: Սարգիս Գալուստի Վարդանյան

    629 300 դրամ օրինականացման վճար

  3. ԱյլԱյլ

    Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

    • Կարգավորման սուբյեկտ: Սարգիս Գալուստի Վարդանյան
  4. ԱյլՀամայնքային ակտ

    Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

  5. Կատարման հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
  6. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՆՈՐ-ԱՐԵՇԻ 46-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.32 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՐԳԻՍ ԳԱԼՈՒՍՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 23.03.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, ինքնակամ կառույցը հաշվառված լինելու վերաբերյալ ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի կողմից տրված հ.ԳՄ/1295-2026 գրությունը, «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 16.10.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Տիգրան Փոթիկյան» Ա/Ձ-ի կողմից 20.09.2025թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի` ի դեմս ներկայացուցչի դիմումները (10.11.2025թ. հ.Դ-124455-25, 04.12.2025թ. հ.Դ-135309-25, 03.02.2026թ. հ.Դ-9581-26).

  1. Երևան, Էրեբունի, Նոր-Արեշի 46-րդ փողոց հ.32 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.17012024-01-0017 վկայական) քաղաքացի Սարգիս Գալուստի Վարդանյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 141.83 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն) ճանաչել օրինական։
  2. Ընդունել ի գիտություն, որ.
    1. կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
  1. շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
  1. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
  1. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 629300 (վեց հարյուր քսանինը հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
  2. իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
  3. սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
  1. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
  2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
    7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ