Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

ՌՈՒՍԹԱՎԵԼԻ ՓՈՂՈՑԻ Հ.21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

3807-ԱՈւժի մեջ է

Decision to clarify the boundaries of the land plot occupied by the residential building at Rustaveli Street, house 21, and to issue a plan.

Հող և կադաստրԿենտրոն

Ինչ է որոշվել

  1. Հասցեի տրամադրումՀողամաս

    Սահմանել, որ Ռուսթավելի փողոցի հ.21 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նաիրա Երեմյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 108.25քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

    • Սեփականատեր: Նաիրա Երեմյան
    Օբյեկտ
    Ռուսթավելի փողոցի հ.21
    Կադաստրային ծածկագիր
    01-006-0508-0325
    Մակերես
    108.25
  2. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ռուսթավելի փողոցի հ.21 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը / օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:

    • Սեփականատեր: Նաիրա Երեմյան
    Օբյեկտ
    Ռուսթավելի փողոցի հ.21
    Կադաստրային ծածկագիր
    01-006-0508-0325
    Մակերես
    108.25
  3. Գույքի հանձնումՀողամաս

    Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն` սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան զբաղեցրած հողամասն օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվում է Նաիրա Երեմյանին:

    • Սեփականատեր: Նաիրա Երեմյան
    Օբյեկտ
    Ռուսթավելի փողոցի հ.21
    Կադաստրային ծածկագիր
    01-006-0508-0325
    Մակերես
    108.25
  4. Կադաստր դիմելու հանձնարարումՀողամաս

    Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

    Օբյեկտ
    Ռուսթավելի փողոցի հ.21
    Կադաստրային ծածկագիր
    01-006-0508-0325
    Մակերես
    108.25
  5. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչություն
  6. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ՌՈՒՍԹԱՎԵԼԻ ՓՈՂՈՑԻ Հ.21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նաիրա Երեմյանի դիմումը՝ Ռուսթավելի փողոցի հ.21 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21112012-01-1607 վկայականը և ՀՀ կադաստրի կոմիտեի հ.ԳՄ/9209-2026 գրությունը.

Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող, ամբողջությամբ բնակելի տնով ծանրաբեռնված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 108.25քմ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21112012-01-1607 վկայականում ամրագրված՝ 105.0քմ մակերեսի փոխարեն:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը մասմաբ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գոտում:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ հողամասն ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 3-րդ գոտում: Հողամասի ծածկագիրն է՝ 01-006-0508-0325։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ, 59-րդ հոդվածներով և 64 հոդվածի 8-րդ կետով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/32725-26 եզրակացությունը.))

```") metaphor="tool_code" style="text-align: center;"]```

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ

  1. Սահմանել, որ Ռուսթավելի փողոցի հ.21 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նաիրա Երեմյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 108.25քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
  2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ռուսթավելի փողոցի հ.21 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
  3. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան զբաղեցրած հողամասն օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվում է Նաիրա Երեմյանին:
  4. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
  5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
  7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246