ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.3 ՇԵՆՔԻ Հ.10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն որոշումը Արշակունյաց պողոտայի հ.3 շենքի հ.10 հասցեում գտնվող բնակարանի գործառական նշանակությունը փոխում է հասարակական և ընդգրկում ոչ բնակելի ֆոնդում։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է համապատասխանաբար գրանցել։ Փոփոխությունը պահանջում է պետական գրանցում։
Ինչ է որոշվել
- Նպատակային նշանակության փոփոխումԱնշարժ գույքի օբյեկտ
Արշակունյաց պողոտայի հ.3 շենքի հ.10 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Ինեսա Ճաղարյանին և Հայկ Ամրոյանին պատկանող բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
- Սեփականատեր: Ինեսա Ճաղարյան
- Սեփականատեր: Հայկ Ամրոյան
- Օբյեկտ
- Արշակունյաց պողոտայի հ.3 շենքի հ.10, Երևան, Հայաստան
- Կադաստրային ծածկագիր
- 10082021-01-0123
- Կատարման հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ
Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական:
- Կատարող: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
- Կադաստր դիմելու հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
- Կատարող: ՀՀ կադաստրի կոմիտե
- Օբյեկտ
- Արշակունյաց պողոտայի հ.3 շենքի հ.10, Երևան, Հայաստան
- Կադաստրային ծածկագիր
- 10082021-01-0123
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.3 ՇԵՆՔԻ Հ.10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ինեսա Ճաղարյանի և Հայկ Ամրոյանի լիազորված անձ Սլավիկ Ճաղարյանի դիմումը` Արշակունյաց պողոտայի հ.3 շենքի հ.10 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Ինեսա Ճաղարյանին և Հայկ Ամրոյանին պատկանող բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10082021-01-0123 վկայական) գործառական նշանակությունը ոչ բնակելի սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, հաշվի առնելով քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.07․2026 թվականի հ.Ն/42899-26 եզրակացությունը.
-
Արշակունյաց պողոտայի հ.3 շենքի հ.10 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Ինեսա Ճաղարյանին և Հայկ Ամրոյանին պատկանող բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
-
Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական:
-
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
-
Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
-
Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայատանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ