Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Վերականգնել Երևանի Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.199 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Վիկտորյա Ալբերտի Չարչյանի իրավունքները վերականգնելու մասին

3747-ԱՈւժի մեջ է

This decision restores Victoria Albert Charchyan's property rights over a land plot and buildings adjacent to her residential house at 199 Kond district, Kentron, Yerevan. The functional designation of the 118.1 sqm land plot is set to residential construction. The boundaries are determined by a plan approved by the Mayor. The decision also assigns responsibility for its execution and oversight.

Հող և կադաստրԿենտրոն

Ինչ է որոշվել

  1. Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս

    Վերականգնել Երևանի Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.199 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վիկտորյա Ալբերտի Չարչյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 81.0քմ մակերեսով հողամասին կից 37.1քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 37.1քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

    • Սեփականատեր: Վիկտորյա Ալբերտի Չարչյան
    Օբյեկտ
    Երևանի Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.199 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ
    Մակերես
    37.1
  2. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.199 հասցեում գտնվող 118.1քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

    • Կարգավորման սուբյեկտ: Երևան քաղաքի ավագանի
    Օբյեկտ
    Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.199 հասցեում
    Մակերես
    118.1
  3. Հասցեի տրամադրումՀողամաս

    Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

    Օբյեկտ
    Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
  4. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
  5. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարություն

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍ Հ.199 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԻԿՏՈՐՅԱ ԱԼԲԵՐՏԻ ՉԱՐՉՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վիկտորյա Ալբերտի Չարչյանի (ծնված 22.06.1959թ.) դիմումը։ Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.199 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 118.1քմ, որից 81.0քմ մակերեսով հողամասը Վիկտորյա Ալբերտի Չարչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12.03.2007թ. հ.14022023-01-0321 վկայական):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 02.04.2026թ. հ.Հ-2188 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.07.2026թ. հ.20-Ել-26650 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.199 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

  1. Վերականգնել Երևանի Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.199 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վիկտորյա Ալբերտի Չարչյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 81.0քմ մակերեսով հողամասին կից 37.1քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 37.1քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

  2. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.199 հասցեում գտնվող 118.1քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

  3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

  4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։ 6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ