Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Բնակելի տան և հարակից հողամասի հողհատկացման հիմքերի և սեփականության իրավունքների վերականգնում

3874-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը վերականգնում է Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17 հասցեում գտնվող բնակելի տան և դրան հարակից հողամասի վերաբերյալ հողհատկացման հիմքերը և սեփականության իրավունքները Սոնա Լադիկի Մովսեսյանի և Անժելա Խաչատուրի Մարգարյանի համար։ Այն նաև սահմանում է 332.87 քմ հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատում՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը։ Սույն որոշման կատարումն ու հսկողությունը վերապահված են Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություններին։

Հող և կադաստրՔանաքեռ-Զեյթուն

Ինչ է որոշվել

  1. Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս

    Վերականգնել Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17 հասցեում՝ Սոնա Լադիկի Մովսեսյանին և Անժելա Խաչատուրի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 85.68քմ մակերեսով հողամասի չափով

    • Սեփականատեր: Սոնա Լադիկի Մովսեսյան
    • Սեփականատեր: Անժելա Խաչատուրի Մարգարյան
    Օբյեկտ
    ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17
    Մակերես
    85.68
  2. Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս

    Վերականգնել բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 247.19քմ մակերեսով հողամասի չափով՝ Սոնա Լադիկի Մովսեսյանին և Անժելա Խաչատուրի Մարգարյանին

    • Սեփականատեր: Սոնա Լադիկի Մովսեսյան
    • Սեփականատեր: Անժելա Խաչատուրի Մարգարյան
    Օբյեկտ
    ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17
    Մակերես
    247.19
  3. Գույքային իրավունքների վերականգնումԱնշարժ գույքի օբյեկտ

    Ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 332.87քմ մակերեսով հողամասի և 247.19քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

    • Սեփականատեր: Սոնա Լադիկի Մովսեսյան
    • Սեփականատեր: Անժելա Խաչատուրի Մարգարյան
    Օբյեկտ
    ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17
    Մակերես
    332.87
  4. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
  5. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
  6. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17 հասցեում գտնվող 332.87քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

    • Կարգավորման սուբյեկտ: Երևան քաղաքի ավագանի
    Օբյեկտ
    ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17
    Մակերես
    332.87

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.

ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, Մ.ԱՎԵՏԻՍՅԱՆ 3-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.17 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՆԱ ԼԱԴԻԿԻ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԵՎ ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սոնա Լադիկի Մովսեսյանի (ծնված 26.04.1962թ.) և Անժելա Խաչատուրի Մարգարյանի (ծնված 16.04.1988թ.) դիմումը (10.12.2021թ. հ.Մ-17279)։ Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17 հասցեի հողամասի մակերեսը փաստացի կազմում է 332.87քմ, որից 85.68քմ մակերեսով հողամասն օրինական շինությունների զբաղեցրած հողամասն է, իսկ 7.14քմ՝ ընդհանուր համատեղ սեփականություն է Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17/1 հասցեի հետ (սեփականության վկայական 25.11.1991թ. հ.1487, ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.6690 և հ.6692 վկայագրեր՝ տրված 23.08.2021թ.):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 16.01.2026թ հ.ԱՏ-16012026-01-1180, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.04.2026թ. հ.20-Ել-Մ-17279 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

  1. Վերականգնել Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17 հասցեում՝ Սոնա Լադիկի Մովսեսյանին և Անժելա Խաչատուրի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 85.68քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 247.19քմ մակերեսով հողամասի չափով`

ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 332.87քմ մակերեսով հողամասի և 247.19քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։ 3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մ.Ավետիսյան 3-րդ փողոց հ.17 հասցեում գտնվող 332.87քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։ 4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։ 6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ X ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246