Վերականգնել Նարինե Հասրաթի Ասատրյանի իրավունքները Երևանի Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.31 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ, և օտարել 86.19քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով
Որոշումը վերականգնում է Նարինե Հասրաթի Ասատրյանի սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 386.19քմ մակերեսով շենք-շինությունների նկատմամբ՝ Երևանի Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.31 հասցեում։ Ավելին, որոշվում է 86.19քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Նարինե Հասրաթի Ասատրյանին։ Որոշումը նաև լիազորում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
Ինչ է որոշվել
- Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս
Վերականգնել Նարինե Հասրաթի Ասատրյանի սեփականության իրավունքը Երևանի Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.31 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1200.0քմ մակերեսով հողամասին կից 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 386.19քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
- Ստացող: Նարինե Հասրաթի Ասատրյան
- Օբյեկտ
- Երևանի Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.31
- Մակերես
- 300 m²
- Գույքի օտարում աճուրդովՀողամաս
Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 86.19քմ մակերեսով հողամասը՝ տարածագնահատման 9-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Նարինե Հասրաթի Ասատրյանին։
- Ստացող: Նարինե Հասրաթի Ասատրյան
- Օբյեկտ
- Երևանի Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.31
- Մակերես
- 86.19 m²
- ԱյլՎարձակալության պայմանագիր
Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից Նարինե Հասրաթի Ասատրյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Կողմ: Նարինե Հասրաթի Ասատրյան
- Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևանի Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.31 հասցեում գտնվող 1586.19քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
- Օբյեկտ
- Երևանի Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.31
- Մակերես
- 1586.19 m²
- Կատարման հանձնարարումՀողամաս
Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ 7-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.31 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱՐԻՆԵ ՀԱՍՐԱԹԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 86.19ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Նարինե Հասրաթի Ասատրյանի (ծնված 09.09.1965թ.) դիմումը:
Երևանի Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.31 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1586.19քմ, որից 1200.0քմ մակերեսով հողամասը Նարինե Հասրաթի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 17.06.1992թ. հ.2650045 վկայական):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 24.05.2024թ. հ.ԱՏ-24052024-01-0944, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.05.2026թ. հ.Հ-3948 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.03.2026թ. հ.20-Ել-86466 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.31 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի հ.1328-Ն որոշմամբ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով.
-
Վերականգնել Երևանի Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.31 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նարինե Հասրաթի Ասատրյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1200.0քմ մակերեսով հողամասին կից 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 386.19քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
-
Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 86.19քմ մակերեսով հողամասը՝ տարածագնահատման 9-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Նարինե Հասրաթի Ասատրյանին:
-
Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից Նարինե Հասրաթի Ասատրյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
-
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևանի Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս 7-րդ փողոց հ.31 հասցեում գտնվող 1586.19քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
-
Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
-
Ընդունել ի գիտություն, որ.
- քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով.
- հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
- Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246