Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Երևանի քաղաքապետի 2008 թվականի հուլիսի 2-ի հ.3067-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

3976-ԱՈւժի մեջ է

Սույն որոշումը փոփոխություններ և լրացումներ է կատարում Երևանի քաղաքապետի 2008 թվականի հուլիսի 2-ի հ.3067-Ա որոշման մեջ։ Այն վերականգնում է սեփականության իրավունքները Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի հ.23/5 հասցեում գտնվող բնակելի շենքի վերաբերյալ՝ ճանաչելով սեփականության իրավունքը 86.23 քմ հողամասի և դրա վրա գտնվող շենքերի նկատմամբ։ Բացի այդ, այն սահմանում է հողամասի նշանակությունը՝ Երևանի գլխավոր հատակագծի հիման վրա, և վերապահում կատարման և հսկողության պատասխանատվությունը։

Հող և կադաստրԿենտրոն

Ինչ է որոշվել

  1. Գույքային իրավունքների վերականգնումԱնշարժ գույքի օբյեկտ

    Վերականգնել ք.Երևան, Կենտրոն, Նորագյուղ հ.23/5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սարգիս Սաֆարյանի, Նունե Սաֆարյանի, Տիգրան Սաֆարյանի և Միլենա Եղիազարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 86.23քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 86.23քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

    • Սեփականատեր: Սարգիս Սաֆարյան
    • Սեփականատեր: Նունե Սաֆարյան
    • Սեփականատեր: Տիգրան Սաֆարյան
    • Սեփականատեր: Միլենա Եղիազարյան
    Օբյեկտ
    ք. Երևան, Կենտրոն, Նորագյուղ հ.23/5
    Մակերես
    86.23
  2. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա Երևան քաղաքի Նորագյուղ հ.23/5 հասցեում գտնվող 86.23 քառ.մետր մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
    Օբյեկտ
    ք. Երևան, Կենտրոն, Նորագյուղ հ.23/5
    Մակերես
    86.23
  3. Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
  4. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի Հ.3067-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ի կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.07.2026թ. հ.20-Ել-31773 եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացի Նունե Սաֆարյանի 16.11.2022թ. հ.Դ-106596-22 դիմումը.

  1. Երևանի քաղաքապետի 2008 թվականի հուլիսի 2-ի «Կենտրոն համայնքի Նորագյուղ հ.23/5 բնակելի տան նկատմամբ Սարգիս, Նունե, Տիգրան Սաֆարյանների և Միլենա Եղիազարյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.3067-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
  1. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերականգնել ք.Երևան, Կենտրոն, Նորագյուղ հ.23/5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սարգիս Սաֆարյանի, Նունե Սաֆարյանի, Տիգրան Սաֆարյանի և Միլենա Եղիազարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 86.23քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 86.23քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։»,

  1. Որոշումը լրացնել նոր 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ․204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա Երևան քաղաքի Նորագյուղ հ.23/5 հասցեում գտնվող 86.23 քառ.մետր մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման։»:

  1. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

  2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

  3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

X
ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Signed by: PAMBUKHCHYAN ARMEN 3611840246