Վահան Սամվելի Վարդանյանի, Արթուր Սամվելի Վարդանյանի, Անահիտ Վազգենի Հայրապետյանի իրավունքները վերականգնելու մասին
Երևանի քաղաքապետի որոշումը վերականգնում է Վահան Սամվելի Վարդանյանի, Արթուր Սամվելի Վարդանյանի և Անահիտ Վազգենի Հայրապետյանի սեփականության իրավունքը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մուսաելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 173.63 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։ Որոշումը հիմնված է այն փաստի վրա, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, և հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի պահանջներին։
Ինչ է որոշվել
- Գույքային իրավունքների վերականգնումՀողամաս
Վերականգնել Վահան Սամվելի Վարդանյանի, Արթուր Սամվելի Վարդանյանի, Անահիտ Վազգենի Հայրապետյանի սեփականության իրավունքը Երևանի Շենգավիթ, Մուսաելյան փողոց հ.2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 287.45քմ մակերեսով հողամասին կից 173.63քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 173.63քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
- Ստացող: Վահան Սամվելի Վարդանյան
- Ստացող: Արթուր Սամվելի Վարդանյան
- Ստացող: Անահիտ Վազգենի Հայրապետյան
- Օբյեկտ
- Երևան, Շենգավիթ, Մուսաելյան փողոց հ.2
- Մակերես
- 173.63 m²
- ԱյլՀողամաս
Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
- Օբյեկտ
- Երևան, Շենգավիթ, Մուսաելյան փողոց հ.2
- Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Մուսաելյան փողոց հ.2 հասցեում գտնվող 461.08քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
- Օբյեկտ
- Երևան, Շենգավիթ, Մուսաելյան փողոց հ.2
- Մակերես
- 461.08 m²
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026 թ.
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՄՈՒՍԱԵԼՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՀԱՆ ՍԱՄՎԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՍԱՄՎԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ՎԱԶԳԵՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վահան Սամվելի Վարդանյանի (ծնված 23.10.1975թ.), Արթուր Սամվելի Վարդանյանի (ծնված 23.02.1978թ.), Անահիտ Վազգենի Հայրապետյանի (ծնված 27.10.1954թ.) դիմումը։ Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Մուսաելյան փողոց հ.2 հասցեում` ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 461.08քմ, որից 287.45քմ մակերեսով հողամասը Վահան Սամվելի Վարդանյանին, Արթուր Սամվելի Վարդանյանին, Անահիտ Վազգենի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 18.11.2020թ. հ.18112020-01-0176):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 15.01.2026թ. հ.ԱՏ-15012026-01-1382, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 18.03.2026թ. հ.Հ-1566 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.04.2026թ. հ.20-Ել-140722 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Մուսաելյան փողոց հ.2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
- Վերականգնել Երևանի Շենգավիթ, Մուսաելյան փողոց հ.2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վահան Սամվելի Վարդանյանի, Արթուր Սամվելի Վարդանյանի, Անահիտ Վազգենի Հայրապետյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 287.45քմ մակերեսով հողամասին կից 173.63քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց
սեփականության իրավունքը 173.63քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Մուսաելյան փողոց հ.2 հասցեում գտնվող 461.08քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ