Գույքի օտարման գին մեկնարկային սահմանելու մասին
Սահմանել մեկնարկային գին ալյումինի, սև մետաղի, ալյումինե մալուխների և հաղորդալարերի, պղնձի ջարդոնի օտարման համար: Դնել որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա: Հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանի վրա:
Ինչ է որոշվել
- Գույքի օտարում աճուրդովՇարժական գույք
«Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառված ալյումինի, սև մետաղի, ալյումինե մալուխների և հաղորդալարերի, պղնձի ջարդոնի օտարման մեկնարկային գին սահմանել՝ մեկ կիլոգրամի համար՝ ալյումինի ջարդոն՝ 310 /երեք հարյուր տասը/ ՀՀ դրամ, սև մետաղի ջարդոն՝ 46 /քառասունվեց/ ՀՀ դրամ, ալյումինե մալուխների և հաղորդալարերի ջարդոն՝ 187 /մեկ հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ, պղնձի ջարդոն՝ 2650 /երկու հազար վեց հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
- Կատարող: «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերություն
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
- Կատարող: «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերություն
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա:
- Վերահսկող: Ա. Փամբուխչյան