Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Շիրազի փողոց հ.47/1 հասցեին կից հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու և հասցե տրամադրելու մասին

3791-ԱՈւժի մեջ է

Սույն որոշմամբ Երևանի քաղաքապետը թույլատրում է Շիրազի փողոցի 47/1 հասցեին կից 17.10 քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքը Գոռ Թովմասյանին և Էդուարդ Հովհաննիսյանին՝ որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով։ Հողամասին տրամադրվում է նոր հասցե՝ Հ.Շիրազի փողոց, հ.47/4։ Որոշումը նաև սահմանում է հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները, ինչպես նաև լիազորում է քաղաքապետարանի համապատասխան վարչությանը կատարելու պետական գրանցման և առուվաճառքի պայմանագրի կնքման աշխատանքները։

Հող և կադաստրԱջափնյակ

Ինչ է որոշվել

  1. ԱյլՀողամաս

    Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Շիրազի փողոց հ.47/1 հասցեին կից գտնվող հողամասի մակերեսը կազմում է 17.10քմ։

    Օբյեկտ
    Շիրազի փողոց հ.47/1 հասցեին կից
    Մակերես
    17.1
  2. ԱյլՀողամաս

    Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

  3. Նպատակային նշանակության փոփոխումՀողամաս

    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն` Շիրազի փողոց հ.47/1 հասցեին կից 17.10քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:

    Օբյեկտ
    Շիրազի փողոց հ.47/1 հասցեին կից
    Մակերես
    17.1
  4. Հասցեի տրամադրումՀողամաս

    Շիրազի փողոց հ.47/1 հասցեին կից 17.10քմ մակերեսով հողամասին տրամադրել «Հ.Շիրազի փողոց, հ.47/4» հասցեն:

    Օբյեկտ
    Հ.Շիրազի փողոց, հ.47/4
    Մակերես
    17.1
  5. Գույքի օտարում աճուրդովՀողամաս

    Շիրազի փողոց հ.47/1 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Գոռ Թովմասյանին և Էդուարդ Հովհաննիսյանին պատկանող հողամասին կից՝ 17.10քմ մակերեսով հողամասը, Երևան համայնքի անվամբ գրանցելուց հետո, որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, սեփականության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) Գոռ Թովմասյանին և Էդուարդ Հովհաննիսյանին` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 7-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 425.600 /չորս հարյուր քսանհինգ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

    • Ստացող: Գոռ Թովմասյան
    • Ստացող: Էդուարդ Հովհաննիսյան
    Օբյեկտ
    Շիրազի փողոց հ.47/1 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Գոռ Թովմասյանին և Էդուարդ Հովհաննիսյանին պատկանող հողամասին կից
    Մակերես
    17.1

    425 600 դրամ հողի օտարումից եկամուտներ

  6. Կատարման հանձնարարումՀողամաս

    Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ
  7. Կատարման հանձնարարումՎարձակալության պայմանագիր

    Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելու և Գոռ Թովմասյանի և Էդուարդ Հովհաննիսյանի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումի ու հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթեր ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ
  8. Կադաստր դիմելու հանձնարարումԱնշարժ գույքի օբյեկտ

    Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին։

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ
  9. ԱյլՀամայնքային ակտ

    Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները հողամասերը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 5-րդ կետը և 6-րդ կետի 2-րդ ենթակետը համարվում են ուժը կորցրած:

  10. Կատարման հանձնարարումԱյլ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

    • Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետեր
  11. Վերահսկողության հանձնարարումԱյլ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ ____________ « » 2026 թ.

ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑ Հ.47/1 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գոռ Թովմասյանի և Էդուարդ Հովհաննիսյանի լ/ա Էլեն Ներսեսյանի դիմումը՝ Շիրազի փողոց հ.47/1 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Գոռ Թովմասյանին և Էդուարդ Հովհաննիսյանին պատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21062024-01-0287 վկայական/ հողամասին կից հողամասը՝ որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով , ուղղակի վաճառքի միջոցով տրամադրելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21062024-01-0287 վկայականը:

Համաձայն ներկայացված տեղագրական հանույթի՝ ընդլայնման նպատակով , լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 17.10քմ, որի ուրվագծային չափն ու դիրքը թույլ չի տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա և ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխան , այն է՝ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից, ռելիեֆից կամ չափերից ելնելով՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության սպասարկման կամ դրանց վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի կազմում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում /հողամասի ծածկագիրն է 01-001-0554-0070, Երևան քաղաքի ավագանու 11.04.2012թ. հ.424-Ն որոշում (տող՝ 1559)/։

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերի գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը

«Հողի մասնակցային կառավարման մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ և 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերով, 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-53126-26 եզրակացությունը.

  1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Շիրազի փողոց հ.47/1 հասցեին կից գտնվող հողամասի մակերեսը կազմում է 17.10քմ։

  2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

  3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Շիրազի փողոց հ.47/1 հասցեին կից 17.10քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման։

  4. Շիրազի փողոց հ.47/1 հասցեին կից 17.10քմ մակերեսով հողամասին տրամադրել «Հ.Շիրազի փողոց, հ.47/4» հասցեն:

  5. Շիրազի փողոց հ.47/1 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Գոռ Թովմասյանին և Էդուարդ Հովհաննիսյանին պատկանող հողամասին կից՝ 17.10քմ մակերեսով հողամասը, Երևան համայնքի անվամբ գրանցելուց հետո, որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, սեփականության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) Գոռ Թովմասյանին և Էդուարդ Հովհաննիսյանին` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 7-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 425.600 /չորս հարյուր քսանհինգ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

  6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝

    1. ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները .
    2. Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելու և Գոռ Թովմասյանի և Էդուարդ Հովհաննիսյանի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումի ու հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթեր ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
  7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:

  8. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները հողամասերը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 5-րդ կետը և 6-րդ կետի 2-րդ ենթակետը համարվում են ուժը կորցրած:

  9. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման , հասցեի տրամադրման , պայմանագրի նոտարական վավերացման , ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Գոռ Թովմասյանի և Էդուարդ Հովհաննիսյանի միջոցների հաշվին:
    10.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման , իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի /:
    11.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

  10. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

  11. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը :
    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ