Գույքի օտարման մեկնարկային գին սահմանելու մասին
Սույն որոշումը սահմանում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին պատկանող ավտոմեքենաների օտարման մեկնարկային գները՝ հիմնված անկախ գնահատման վրա։ Այն նաև հանձնարարում է ընկերության տնօրենին՝ իրականացնել վաճառված ավտոմեքենաների անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպումները և սահմանում է որոշման կատարման ու հսկողության պատասխանատվությունը։
Ինչ է որոշվել
- Ակտում փոփոխության կատարումԱնշարժ գույքի օբյեկտ
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների օտարման մեկնարկային գները սահմանել «Բիդ ապրանքա-հումքային բորսա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գնահատված՝ հավելվածում նշված շուկայական արժեքները:
- Կարգավորման սուբյեկտ: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ
- Այլ: «Բիդ ապրանքա-հումքային բորսա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
- Օբյեկտ
- Երևան
Լրացում Decision № 4128-Ա of the Mayor of Yerevan dated 24.08.2026 · 1-ին կետ
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների օտարման մեկնարկային գները սահմանել «Բիդ ապրանքա-հումքային բորսա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գնահատված՝ հավելվածում նշված շուկայական արժեքները:
- Կատարման հանձնարարումԱյլ
Հանձնարարել Ընկերության տնօրենին՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում կատարել օտարված տրանսպորտային միջոցներին վերաբերող համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:
- Կատարող: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ
- Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Մադաթյանի վրա։
- Վերահսկող: Ս. Մադաթյան
- Կատարման հանձնարարումՀամայնքային ակտ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի և Ընկերության տնօրենի վրա։
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն
- Կատարող: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ հոդվածով և 84-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի 05.08.2026թ. հ.1530 գրությունը և «Բիդ ապրանքա-հումքային բորսա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 08.07.2026թ. տրված Թիվ 10092025/1 գնահատման հաշվետվությունը.
- Երևանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հաշվեկշռում հաշվառված, սույն որոշման հավելվածում ընգրկված ավտոմեքենաների օտարման մեկնարկային գները սահմանել «Բիդ ապրանքա-հումքային բորսա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գնահատված՝ հավելվածում նշված շուկայական արժեքները:
- Հանձնարարել Ընկերության տնօրենին՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում կատարել օտարված տրանսպորտային միջոցներին վերաբերող համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:
- Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի և Ընկերության տնօրենի վրա։
- Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Մադաթյանի վրա։
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
Հավելված
Երևանի քաղաքապետի
2026թ.
հ. ____________ -Ա որոշման
ՑԱՆԿ
«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
ՀՀ դրամ
| ՀՀ | Անվանումը պետհամարանիշը | Քանակ | Մեկնարկային գները |
|---|---|---|---|
| 1 | JIN BEI SY5038XJHL-M1S1BH 502 AO 61 | 1 | 383,000 |
| 2 | JIN BEI SY5038XJHL-M1S1BH 671 AO 61 | 1 | 407,000 |
| 3 | JIN BEI SY5038XJHL-M1S1BH 651 AO 61 | 1 | 407,000 |
| 4 | JIN BEI SY5038XJHL-M1S1BH 673 AO 61 | 1 | 383,000 |
| 5 | JIN BEI SY5038XJHL-M1S1BH 684 AO 61 | 1 | 407,000 |
| 6 | JIN BEI SY5038XJHL-M1S1BH 212 AR 61 | 1 | 407,000 |
| 7 | JIN BEI SY5038XJHL-M1S1BH 656 AO 61 | 1 | 144,000 |
| 8 | JIN BEI SY5038XJHL-M1S1BH 659 AO 61 | 1 | 263,000 |
| Ընդամենը: | 8 | 2,801,000 |
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ