Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու մասին
Որոշումը վերաբերում է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 3,356,208 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով գույքի անհատույց փոխանցմանը սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին՝ կենցաղային կարիքների համար։ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին լիազորվում է կնքել նվիրաբերության պայմանագրեր։ Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա, իսկ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։
Ինչ է որոշվել
- ԱյլՇարժական գույք
Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, ընդհանուր 3,356,208 ՀՀ դրամ արժեքով գույքը կենցաղային կարիքների համար օգտագործելու նպատակով, սեփականության իրավունքով անհատույց փոխանցել (նվիրաբերել) սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին՝ համաձայն հավելվածի։
3 356 208 դրամ — գույքի անհատույց փոխանցում
- ԱյլԱյլ
Լիազորել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագրեր։
- Կատարող: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար
- Կատարման հանձնարարումԱյլ
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա։
- Կատարող: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։
- Վերահսկող: Երևանի քաղաքապետ
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№____________ « » 2026թ.
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.463-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը.
- Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, ընդհանուր` 3356208.0 /երեք միլիոն երեք հարյուր հիսունվեց հազար երկու հարյուր ութ/ ՀՀ դրամ արժեքով գույքը կենցաղային կարիքների համար օգտագործելու նպատակով, սեփականության իրավունքով անհատույց փոխանցել /նվիրաբերել/ սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին՝ համաձայն հավելվածի:
- Լիազորել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագրեր:
- Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա։
- Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
Հավելված
Երևանի քաղաքապետի
2026թ.
հ․ -Ա որոշման
ՑԱՆԿ
ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ
ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ
ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
| Հ/հ | Անուն, ազգանունը | Գույքի անվանումը | Քանակը | Միավորի արժեքը /ՀՀ դրամ/ |
|---|---|---|---|---|
| 1 | Նարինե Գեղամյան | Լվացքի մեքենա | 1 | 75.960 |
| 2 | Անի Խեչոյան | Հեռուստացույց | 1 | 139.720 |
| 3 | Լարիսա Վարդապետովա | Հեռուստացույց | 1 | 139.720 |
| 4 | Ալվարդ Հովհաննիսյան | Հեռուստացույց | 1 | 139.720 |
| 5 | Ռուզաննա Յայլախանյան | Բացովի բազմոց | 1 | 201.000 |
| 6 | Արուսիկ Զաքարյան | Բացովի բազմոց | 1 | 201.000 |
| 7 | Կարինե Սմբաթյան | Էլեկտրական սալօջախ | 1 | 219.960 |
| 8 | Վարսենիկ Իսկանդարյան | Սառնարան | 1 | 239.994 |
| 9 | Մանուշ Մաթևոսյան | Սառնարան | 1 | 239.994 |
| 10 | Հակոբ Հակոբյան | Գազօջախ | 1 | 159.860 |
| 11 | Լուիզա Ենգիբարյան | Գազօջախ | 1 | 159.860 |
| 12 | Արևիկ Բաղդասարյան | Գազօջախ | 1 | 159.860 |
| 13 | Գոհար Վարդազարյան | Գազօջախ | 1 | 159.860 |
| 14 | Սեդա Եղիազարյան | Գազօջախ | 1 | 159.860 |
| 15 | Անահիտ Անդրեասյան | Գազօջախ | 1 | 159.860 |
| 16 | Գոհար Մխիթարյան | Երկհարկանի մահճակալ | 1 | 319.980 |
| 17 | Անահիտ Վարդիկյան | Մահճակալ մեկտեղանի | 1 | 160.000 |
| 18 | Հասմիկ Բոզոյան | Մահճակալ մեկտեղանի | 1 | 160.000 |
19 Հայկանուշ Բոզոյան Մահճակալ մեկտեղանի 1 160.000
Ընդամենը՝ 19 3356208.0
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ