«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին
Սույն որոշմամբ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող JAC T6 մակնիշի փոքրածավալ բեռնատար (պիկապ) մեքենան անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին: Լիազորվում է կոմունալ տնտեսության վարչության պետին կնքել համապատասխան պայմանագիրը և ստեղծվում է հանձնման-ընդունման հանձնաժողով: Որոշման կատարման հսկողությունը վերապահված է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
Ինչ է որոշվել
- Գույքի հանձնումՇարժական գույք
Երևան քաղաքի սեփականությունը համարվող փոքրածավալ բեռնատար /պիկապներ/ մեքենաներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին:
- Ստացող: «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ
- Հանձնման թույլտվությունՎարձակալության պայմանագիր
Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետին՝ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի հետ կնքել Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ
- Կողմ: «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրեն
- Հանձնաժողովի ստեղծումՀանձնաժողով
Գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով:
- Այլ: Վ. Մարգարյան
- Այլ: Հ. Ռամազյան
- Այլ: Ա. Խուդոյան
- Այլ: Ս. Խաչատրյան
- Կատարման հանձնարարումԱյլ
Հանձնարարել հանձնաժողովի նախագահին իրականացնել Գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
- Կատարող: Վ. Մարգարյան
- Կատարման հանձնարարումԱյլ
Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի վրա:
- Կատարող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ
- Վերահսկողության հանձնարարումԱյլ
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
- Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար
Ամբողջական տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ « » 2026թ.
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ » ՓԲԸ -ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի
հ. 463-Ն որոշման հավելվածի 44-րդ կետի 4-րդ ենթակետը:
-
Երևան քաղաքի սեփականությունը համարվող փոքրածավալ բեռնատար
/պիկապներ / մեքենաներն (այսուհետ՝ Գույք) անհատույց օգտագործման իրավունքով
հանձնել «Երևանի քաղաքային նոր աղբավայր » ՓԲԸ-ին՝ համաձայն հ.1
հավելվածի: -
Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ
տնտեսության վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ
օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանի քաղաքային նոր աղբավայր»
ՓԲԸ -ի տնօրենի հետ կնքել Գույքի անհատույց օգտագործման
պայմանագիր : -
Սույն որոշման 1-ին կետով նախատեսված Գույքի հանձնման – ընդունման
աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հ.2
հավելվածի: -
Հանձնարարել հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց
հետո, իրականացնել Գույքի հանձնման-ընդունման աշխատանքները: -
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության
պետի վրա : -
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
Հավելված 1
Երևանի քաղաքապետի
2026թ.
h. -Ա որոշման
ՑԱՆԿ
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ » ՓԲԸ-ԻՆ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
| Անվանումը | Նույնականացման համարը | Միավոր արժեքը (ՀՀ դրամ) | Քանակը | Պայմանագրի ծածկագիրը |
|---|---|---|---|---|
| Փոքրածավալ բեռնատար (պիկապ ) մեքենայի ձեռքբերում JAC MOTORS, ANHUI JIANGHUAI AUTOMOBILE GROUP CORP., LTD., JAC T6 HFC1037DKSV P306Q | VIN: LJ11PABD7TC041102 | 13 900 000 | 1 հատ | 21.01.2026թ. կնքված ԵՔ- ԷԱՃԱՊՁԲ - 26/19-1 |
| Ընդամենը | 13 900 000 |
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
Հավելված 2
Երևանի քաղաքապետի
2026թ.
h. -Ա որոշման
ԿԱԶՄ
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ » ՓԲԸ-ԻՆ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
ՀԱՆՁՆՄԱՆ -ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ
Վ.Մարգարյան Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի կոմունալ տնտեսության
վարչության աղբահանության և սանմաքրման
բաժնի գլխավոր մասնագետ
Հանձնաժողովի անդամներ
Հ. Ռամազյան Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի կոմունալ տնտեսության
վարչության աղբահանության և
սանմաքրման բաժնի առաջին կարգի մասնագետ
Ա. Խուդոյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
ֆինանսական վարչության հաշվապահական
հաշվառման և հաշվետվությունների բաժնի
առաջատար մասնագետ
Ս. Խաչատրյան «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրեն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ