Անցնել բովանդակությանը
Քաղաքապետի որոշումներ

Գ.Նժդեհի փողոցի հ.1 շենքի հ.38 բնակարանի գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին

4203-ԱՈւժի մեջ է

1. Գ.Նժդեհի փողոցի հ.1 շենքի, սեփականության իրավունքով Կարինե Հագեյանին պատկանող հ.38 բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում: 2. Հանձնարարել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական: 3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունն ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

Գույքի կառավարումՇենգավիթ

Ինչ է որոշվել

  1. Նպատակային նշանակության փոփոխումԲնակարան

    Գ.Նժդեհի փողոցի հ.1 շենքի, սեփականության իրավունքով Կարինե Հագեյանին պատկանող հ.38 բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։

    • Սեփականատեր: Կարինե Հագեյան
    Օբյեկտ
    Գ.Նժդեհի փողոցի հ.1 շենքի, հ.38 բնակարան
  2. Կատարման հանձնարարումԲնակարան

    Հանձնարարել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական:

    • Կատարող: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
    Օբյեկտ
    Գ.Նժդեհի փողոցի հ.1 շենքի, հ.38 բնակարան
  3. Կադաստր դիմելու հանձնարարումԲնակարան

    Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունն ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

    • Կատարող: Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
    Օբյեկտ
    Գ.Նժդեհի փողոցի հ.1 շենքի, հ.38 բնակարան
  4. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի
  5. Վերահսկողության հանձնարարումՀամայնքային ակտ

    Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

    • Վերահսկող: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Ամբողջական տեքստը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ, 0015, ք. Երևան, Արգիշտիի 1
№ ____________ « » 2026թ .
Գ.ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԻ Հ.1 ՇԵՆՔԻ Հ.38 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարինե Հագեյանի
դիմումը՝ Գ.Նժդեհի փողոցի հ.1 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող
հ.38 բնակարանի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման ) իրավունքի
գրանցման 25.06.2002թ. հ.401420 վկայական) գործառական նշանակությունը
հասարակական սահմանելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին » օրենքի
49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի
3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով , Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ
կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապե -
տության և քաղաքաշինության վարչության 25.08.2026թ. հ.Ն/56110-26 եզրակացությունը.

  1. Գ.Նժդեհի փողոցի հ.1 շենքի, սեփականության իրավունքով Կարինե Հագեյանին
    պատկանող հ.38 բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապե -
    տահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել
    որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /«ՀՀՇՆ 31-01-2014»
    պահանջներին չհակասելու պայմանով/։

  2. Հանձնարարել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին
    կետում նշված բնակարանը հաշվառել որպես հասարակական:

  3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական
    նշանակության փոփոխությունն ենթակա է պետական գրանցման Հայաստանի
    Հանրապետության կադաստրի կոմիտեում:

  4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

  5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին
    կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ` դրա
    ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

  6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի
    քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման,
    ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Շենգավիթ
    վարչական շրջանի ղեկավարի վրա։

  7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ