Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին
Որոշում է կայացվել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին՝ համաձայն հավելվածի։ Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։ Հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։