Որոշում է կայացվել չօրինականացնել Դավթաշեն 8-րդ փողոց, հ.2/6 հասցեի հարևանությամբ ինքնակամ կառուցված երկաթբետոնյա շինությունը և քարե պարիսպը։ Հանձնարարվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին՝ ապամոնտաժել նշված շինությունները և ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։ Առաջարկվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ ապահովել հասարակական կարգի պահպանումը։ Ծախսերը կբռնագանձվեն ինքնակամ կառույցն իրականացրած անձից։ Կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է համապատասխան վարչությունների և ղեկավարի վրա։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
1. Իրականացնել Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ-Կոմիտաս փողոցները միացնող ուղեկապի (Լամբադա կամրջի) հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների գնման ընթացակարգը մեկ անձից գնում կատարելու ձևով: 2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին: 3. Կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա: 4. Հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ՔաղաքաշինությունԿենտրոնԴավթաշեն
Հայտարարություններ·
Հաստատել Երևանի զարգացման 2014 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։ Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2014 թվականի ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները՝ նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով՝ ընդհանուր 1000 տպաքանակներով։
«Երևան քաղաքի զարգացման 2012 թվականի ծրագիրը» ներկայացնում է քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակը, զարգացման հիմնական ուղղությունները, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների զարգացման վիճակի վերլուծությունը և կարճաժամկետ կանխատեսումները, վարչական շրջանների զարգացման ծրագրերը, ինչպես նաև առկա ռեսուրսները։ Ծրագիրը ներառում է քաղաքաշինության, տրանսպորտի, կոմունալ ոլորտի, բնապահպանության, առևտրի և սպասարկման, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, տուրիզմի ոլորտների վիճակը, հիմնախնդիրները և 2012 թվականին նախատեսված միջոցառումները։ Բաժին 3-ը ներկայացնում է Երևանի վարչական շրջանների հիմնախնդիրները և 2012 թվականին նախատեսված միջոցառումները։