ԵՐԵՎԱՆԻ, ԴԱՎԹԱՇԵՆ 8-ՐԴ ՓՈՂՈՑ, Հ.2/6 ՀԱՍՑԵԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՐԿԱԹԲԵՏՈՆՅԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՐԵ ՊԱՐԻՍՊԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որոշում է կայացվել չօրինականացնել Դավթաշեն 8-րդ փողոց, հ.2/6 հասցեի հարևանությամբ ինքնակամ կառուցված երկաթբետոնյա շինությունը և քարե պարիսպը։ Հանձնարարվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին՝ ապամոնտաժել նշված շինությունները և ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։ Առաջարկվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ ապահովել հասարակական կարգի պահպանումը։ Ծախսերը կբռնագանձվեն ինքնակամ կառույցն իրականացրած անձից։ Կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է համապատասխան վարչությունների և ղեկավարի վրա։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։