Բյուջե և ֆինանսներ0Հող և կադաստր0Մրցույթներ և աճուրդներ0Կադրեր և նշանակումներ0Սոցիալական աջակցություն0Անվանումներ և տեղանուններ0Տրանսպորտ և ճանապարհներ
Երևան քաղաքի ավագանին 2021 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել «Մարաթուկ» մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին։ Դրա հիման վրա Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը 2022 թվականի հունվարի 12-ին արձակել է հանձնարարական՝ ստեղծելու լուծարման հանձնաժողով և սկսելու լուծարային գործընթացը։
Հաստատել Երևանի զարգացման 2014 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։ Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2014 թվականի ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները՝ նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով՝ ընդհանուր 1000 տպաքանակներով։
«Երևան քաղաքի զարգացման 2012 թվականի ծրագիրը» ներկայացնում է քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակը, զարգացման հիմնական ուղղությունները, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների զարգացման վիճակի վերլուծությունը և կարճաժամկետ կանխատեսումները, վարչական շրջանների զարգացման ծրագրերը, ինչպես նաև առկա ռեսուրսները։ Ծրագիրը ներառում է քաղաքաշինության, տրանսպորտի, կոմունալ ոլորտի, բնապահպանության, առևտրի և սպասարկման, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, տուրիզմի ոլորտների վիճակը, հիմնախնդիրները և 2012 թվականին նախատեսված միջոցառումները։ Բաժին 3-ը ներկայացնում է Երևանի վարչական շրջանների հիմնախնդիրները և 2012 թվականին նախատեսված միջոցառումները։