ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Հաստատել Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեն՝ եկամուտների գծով՝ 65,601,494.5 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 66,001,494.5 հազ. դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) 400,000.0 հազ. դրամ: Հաստատել Երևանի 2013 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի: Հաստատել Երևանի 2013 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի: Հաստատել Երևանի 2013 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի: Հաստատել Երևանի 2013 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի: Հաստատել Երևանի 2013 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի: Հաստատել Երևանի 2013 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի: Հաստատել սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի: Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել մինչև 2,600,000.0 հազար դրամ՝ 1) մինչև 1,400,000.0 հազար դրամ՝ ասֆալտ -բետոնյա ծածկի վերանորոգման և պահպանման համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով: 2) մինչև 600,000.0 հազար դրամ՝ ավտոկայանատեղի կազմակերպման ծառայության համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով: 3) մինչև 600,000.0 հազար դրամ՝ Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի վարչական սահմաններում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում գտնվող օտարվող սեփականության (հողի) դիմաց փոխհատուցում տրամադրելու համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով: Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: