ՀՀ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը պլանավորում են իրականացնել քաղաքային տրանսպորտի ծրագրեր Երևան քաղաքի երթևեկության շարժունակությունը բարելավելու և տրասնպորտային համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։ Ասիական զարգացման բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Երևանի քաղաքապետարանին հետևյալ աշխատանքներն իրականացնելու համար։ Մոտակա ժամանակներում առաջարկվում է իրականացնել հետևյալ չորս նախագծերը։ Դուք հրավիրված եք մասնակցելու հանրային խորհրդակցության, որտեղ կարող եք առավել մանրամասն տեղեկություններ ստանալ նշված նախագծերի վերաբերյալ և հնարավորություն կունենաք փոխանակել Ձեր կարծիքները և քննարկել Ձեզ հուզող հարցերը տեխնիկական թիմի հետ, մասնավորապես խնդիրը վերաբերում է շրջակա միջավայրի պաշտպանությանը։