Մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կետերի տեղադրման շրջանակում Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոց տանող ճանապարհի աջակողմյան այգում մեկնարկել են վերոնշյալ կետերից մեկի տեղադրման աշխատանքները: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Համաքաղաքացիներին տեղեկացվում է, որ 2018 թվականի մարտի 1-ին՝ ժամը 14:30-ին, Կենտրոն վարչական շրջանում, Տերյան 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կանցկացվի ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Վարժության ընթացքում կգործարկվի ազդարարման շչակ։ Կոչ ենք անում չխուճապահարվել ձայնից և ներողություն ենք խնդրում հնարավոր անհանգստության համար։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցն անցնում է ամառային աշխատակարգի։ Այսուհետև փողոցները, բակերը, այգիները և պուրակները կլուսավորվեն մինչև գիշերը ժամը 01:00-ը։
Օբյեկտի գործարկում
Հայտարարություններ·
Հայտարարվում է, որ մայիսի 28-ից Երևանի Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններում կանցկացվեն աշխատանքներ՝ ուղղված անկման վտանգ ներկայացնող ծառերի վերաբերյալ։ Մասնագիտական միջոցառումները կանցկացվեն Շինարարների, Արզումանյան, Բաշինջաղյան փողոցներում, ինչպես նաև Ազատության և Կոմիտասի պողոտաներում։ Նախապես գույքագրվել է ավելի քան 550 ծառ, որոնք չորացած են կամ խորը էտի կարիք ունեն։