ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանը 2022 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 00:00-ից մինչև 24:00-ն, Ազատության հրապարակում հավաք է նախաձեռնել։ Հավաքի ընթացքում՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, նախատեսվում է երթ՝ Ազատության հրապարակից մինչև Ազատության հրապարակ՝ մի շարք փողոցներով անցնելով։
ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ներկայացվել է ծանուցում՝ 2022 թվականի հունիսի 4-ին, ժամը 00:00-ից մինչև 24:00-ն, Մատենադարանին հարող տարածքում հավաք անցկացնելու, ինչպես նաև նույն օրը՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, Մատենադարանին հարող տարածքից մինչև Մատենադարանին հարող տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։
Փետրվարի 11-ին, ժամը 13:30-ին, Սուրբ Սարգիս եկեղեցուց կմեկնարկի Բուն Բարեկենդանի տոնին նվիրված տոնական քայլերթը։ Մասնակիցները երթով կքայլեն Մեսրոպ Մաշտոցի պողոտայով դեպի Ազատության հրապարակ, որտեղ կանցկացվի տոնական միջոցառում։ Հրավիրվում են բոլորը մասնակցելու։
Երթ
Հայտարարություններ·
Ապրիլի 2-ին, ժամը 13:00-15:00-ն, կանցկացվի հեծանվային երթ՝ նվիրված Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան։ Երթը կմեկնարկի Շ. Ազնավուրի հրապարակից և կանցնի քաղաքի մի շարք փողոցներով՝ ավարտվելով Երևանի քաղաքապետարանում։ Երթի ընթացքում հնարավոր անհարմարությունների համար հայցվում է ներողամտություն։