Իրազեկումներ
Սեպտեմբերի 28-ին կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառումը՝ «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում։ Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 400-500 դպրոցականներ՝ կենդանիների հագուստներով և բնապահպանական կոչերով։ Շքերթի երթուղին ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։ Միջոցառումը կմեկնարկի Ստեփան Շահումյանի հրապարակից 12:30-ին և կավարտվի Ազատության հրապարակում մինչև 15:00-ին՝ համերգային ելույթով։
Երթ