«Մետեքսիմ» ՍՊԸ-ն հայտարարում է, որ հնամաշ ավտոմեքենաների թափքերը որպես մետաղի ջարդոն կարելի է հանձնել Այվազովսկու 4/2 և Արտաշատյան խճուղի 5/1 հասցեներում։ Մեքենաների չկտրված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով։ Եթե մեկ վայրում կուտակված լինի 12 ավտոմեքենայի կմախք, ապա դրանք կտեղափոխվեն ընդունող կազմակերպության կողմից։
Հայտարարվում է, որ 2019 թվականի ապրիլի 16-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը չի կայանա: Հիմք է ընդունվել Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 22-ի Հ.378-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 15.04.2019թ. 1202-Ա որոշումը:
Հայտարարվում է մրցույթ Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և 100% Երևան քաղաքին պատկանող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար։ Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են պահանջվող փաստաթղթերը։ Մրցույթն անցկացվում է երեք փուլով՝ թեստավորում, հարցազրույց և կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացում։