Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.56,77,49,36,35,74 երթուղիների սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման համար։ Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 26-ին, ժամը 10։00-ին, Լենինգրադյան 16 հասցեում։ Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի հուլիսի 24-ը, ժամը 18։00-ն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (Բուզանդի 1/3)։ Մրցույթի փաթեթները կբացվեն 2023 թվականի հուլիսի 25-ին, ժամը 16։00-ին, նույն հասցեում։
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.2,37,40,25,41 երթուղիների սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման մրցույթ: Մրցույթն անց է կացվելու ժամը 10-ին, Լենինգրադյան 16 հասցեում. Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (հասցեն՝ Բուզանդի 1/3). Հայտերը ներկայացվում են հայտարարությունը հրապարակվելուց հետո 7 օրվա ընթացքում (մինչև 19.06.2023թ., ժամը 1800-ին). Փաթեթները բացվելու են 20.06.2023թ., ժամը 1600-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (հասցեն՝ Բուզանդի 1/3).
Այլ
Հայտարարություններ·
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն հրավիրում է աշխատանքի տրոլեյբուսի վարորդներին։ Ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթաց, որին կարող են մասնակցել 21 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 060-443400 հեռախոսահամարով։
Այլ
Հայտարարություններ·
2023 թվականից սկսած, կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի վճարումը կատարվում է կիսամյակային կտրվածքով՝ ՀՀ Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն։ Առաջին կիսամյակի վճարումը պետք է կատարվի մինչև հունիսի 1-ը, իսկ երկրորդ կիսամյակի վճարումը՝ մինչև դեկտեմբերի 1-ը՝ տույժերից խուսափելու նպատակով։
Այլ
Հայտարարություններ·
2022 թվականին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան» գրասենյակներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել 233066 փաստաթուղթ։ Քաղաքապետարանի Արգիշտի 1 և Փ. Բուզանդի 1/3 հասցեներում գտնվող վարչական շենքերի գրասենյակներում մուտք է արվել 107344 փաստաթուղթ։ Քաղաքապետի կողմից ընդունվել է 4698 որոշում և 1560 կարգադրություն։ «Թեժ գծի» 1-05 հեռախոսահամարով ստացվել է 177231 հեռախոսազանգ, որից 169583-ը վերաբերել է խորհրդատվության կամ տեղեկատվության տրամադրմանը։ Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի գրասենյակներում մուտքագրվել է 125722 փաստաթուղթ։