Երևանի քաղաքապետարանը հայտարարում է լրագրողների հավատարմագրում՝ 2012 թվականի գործունեությունը լուսաբանելու համար։ Հավատարմագրման համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում՝ նշելով լրատվական կազմակերպության կամ ֆիզիկական անձի տվյալները, լրագրողի անուն-ազգանունը, լրատվամիջոցի անվանումը, կոնտակտային տվյալները և մեկ լուսանկար։ Օտարերկրյա լրագրողների համար պահանջվում է ՀՀ ԱԳՆ կողմից տրված վկայականի պատճենը, բացառությամբ այն դեպքերի, երբ լրատվական գործունեություն իրականացնողն ունի առանձնացված ստորաբաժանում ՀՀ տարածքում։
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է թափուր աշխատատեղի մրցույթ՝ «Սիթի տուր» զբոսաշրջային ծրագրի շրջանակներում երկհարկանի ավտոբուսներ վարելու համար։ Պահանջվում է մինչև 55 տարեկան, 10 տարվա աշխատանքային փորձ և D կարգի վարորդական իրավունք ունեցող անձինք։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է։
Այլ
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևան քաղաքի փողոցներում, պողոտաներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված կրպակների և տաղավարների ապամոնտաժման մասին։ Ապամոնտաժման ենթակա են փակ, լքյալ, ինչպես նաև պետական գրանցում չունեցող կամ վարձակալության ժամկետն ավարտված ժամանակավոր շինությունները։ Կքննարկվեն փոխընդունելի տարբերակներ վարձակալության ժամկետները չավարտված պայմանագրերի դեպքում, և այլընտրանքային լուծումներ կառաջարկվեն սոցիալապես խոցելի խավի համար։
Այլ
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ ընկերություններին, ֆինանսական հաստատություններին և քաղաքի կազմակերպություններին` համատեղ մասնակցելու քաղաքապետարանի նպատակային նախագծերի իրագործմանը` ուղղված քաղաքի տարածքը սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների բարելավման ստեղծմանն ու կապիտալ վերանորոգմանը: Քաղաքապետարանն իր պատրաստակամությունն է հայտնում շահագրգիռ ընկերություններին և կազմակերպություններին` համապատասխան միջոցների դիմաց, որպես փոխհատուցում, համարժեք արտոնյալ պայմաններով քաղաքում արտաքին գովազդների տեղադրում: Նշված համատեղ նախագծի իրագործումը հնարավորություն կտա կարճ ժամկետներում և փոխշահավետ հիմքի վրա կապիտալ վերանորոգել հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը:
Այլ
Հայտարարություններ·
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 18.09.2006թ. հ.153-Ն հրամանով հաստատված <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 12,13-րդ ենթակետերի` Երևան քաղաքում գործող ոչ առևտրային այն կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն ընդգրկվելու Երևանի ՍԾՏԲ-ներին կից հասարակական հիմունքներով գործող <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> կազմերում, կարող են մինչև ս/թ. մայիսի 10-ը հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչություն։Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 51-41-53 հեռախոսահամարով։
Այլ
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մասնավոր ներդրումների միջոցով 43 նոր հասարակական զուգարանների կառուցման ծրագիր՝ յուրաքանչյուրը մինչև 20 քմ մակերեսով, վարչական շրջաններում։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 51-41-23, 51-42-03 հեռախոսահամարներով կամ գրել arevtrivarchutyun@yerevan.am էլեկտրոնային հասցեին։
Այլ
Հայտարարություններ·
ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացմանը վերաբերող քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներն ու գրությունները <<Մեկ պատուհան>> սկզբունքով կընդունվեն նաև Փ. Բուզանդի 1/3 և Գր. Լուսավորչի 7 հասցեներում։ Սա կնվազեցնի Արգիշտի փողոցի հ.1 հասցեում իրականացվող փաստաթղթաշրջանառության ծավալը։