Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Երևան Սիթի Տուր» ծրագրի համար վարորդներ է հավաքագրում։ Դիմելու համար պահանջվում է B, C կարգի վարորդական իրավունք, զբոսաշրջային ոլորտում և քաղաքային պայմաններում մեծ տեղատարողության ավտոբուսներ վարելու փորձ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 16-ն է։