Երևանի քաղաքապետարանը հայտարարում է հայտերի ընդունում՝ արտաքին սոցիալական գովազդը սոցիալական գովազդ ճանաչող համայնքային հանձնաժողովի կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկման նպատակով։ Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ։ Թեկնածուները պետք է ունենան ոլորտային փորձառություն և համապատասխանեն «Գովազդի մասին» օրենքի պահանջներին։
Այլ
Իրազեկումներ·
Արտիստ Լիլիանա Ապրոյանը դիմում է Երևանի քաղաքապետարան՝ Երևանում երաժշտական հոլովակ նկարահանելու թույլտվություն ստանալու համար։ Նկարահանումը նախատեսվում է շարժվող պիկապ մեքենայով, որի վրա տեղադրված կլինի DJ վահանակ։ Նկարահանման ցանկալի երթուղին է Փուշկինի փողոց – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ, ժամը 20:00-ից հետո։
Այլ
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը և Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիան հրավիրում են երիտասարդ բժիշկներին մասնակցելու Եվրոպական երկրներում մեկամսյա անվճար վերապատրաստմանը։ Ծրագիրը նախատեսված է գիտական հետազոտությունների մեջ ներգրավվելու և կլինիկական օրդինատորների փոխանակման համար։ Մասնակիցները պետք է տիրապետեն մեկ օտար լեզվի և լինեն Եվրոպական ֆեդերացիայի լիիրավ անդամ։