Հայտարարվում է բաց մրցույթ Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար: Ներկայացվում են պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ պահանջները, լրացուցիչ պայմանները և փաստաթղթերի ցանկը: Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում մինչև 2015 թվականի հոկտեմբերի 23-ը: