Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ձմեռ պապիների և ձյունանուշների ստուգատես՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների առթիվ։ Ցանկացողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն՝ դեկտեմբերի 15-ից մինչև 20-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 12:00-ն։
2012թ. դեկտեմբերի 1-ին ավարտվում է Երևանի քաղաքապետարանի <<Երևան Սիթի Տուր>> զբոսաշրջային երթուղու տարեշրջանը: Դրանից հետո էքսկուրսիաները կկազմակերպվեն միայն կոլեկտիվ պատվերների, ակցիաների և ամանորյա տոնակատարությունների շրջանակներում: Մանրամասների համար կարելի է դիմել Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժին, ինչպես նաև <<Երևանտրանս>> ՓԲԸ՝ կոլեկտիվ պատվերների և հայտերի համար:
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը, Best Western Congress Hotel և Austrian Airlines ընկերությունների հետ համատեղ, կազմակերպում է <<Երևան. բիզնես-վազք - 2012>> (Yerevan Business Run-2012) մարաթոնյան վազքի մրցույթ։ Ծրագրի նպատակը հասարակության կյանքում առկա խնդիրների վերաբերյալ կորպորատիվ ընկերությունների իրազեկվածության բարձրացումն ու վերջիններիս այդ խնդիրների լուծմանը մասնակից դարձնելն է։Մարաթոնյան վազքին կմասնակցեն գործարար ոլորտի, մասնավորապես սոցիալական կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն իրականացնող (SCR) ընկերությունները, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպություններ:Ծրագրի արդյունքում հավաքագրված գումարը կուղղվի մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը, մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանում կվերականգնվի Արզումանյան փող. հ.10 շենքի հարակից այգին։Հաղթող թիմը, որպես պարգևատրում, կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Վիեննա բիզնես-վազքի։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Ապրիլի 25-ից 28-ը Երևանում անցկացվում են Սանկտ Պետերբուրգի օրեր։ Միջոցառումների շրջանակում տեղի կունենան կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, մրցաշարեր, վարպետության դասեր, մամլո ասուլիսներ և համերգներ։ Միջոցառումները տեղի կունենան տարբեր հաստատություններում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանում։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղու տարեշրջանի մեկնարկի մասին, որը նախատեսվում է մայիսի 1-ին։ Քաղաքապետարանը հրավիրում է մինչև 30 տարեկան երիտասարդների՝ հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությամբ, աշխատելու որպես տուրհամակարգող երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսներում։ Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 25-ը։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
2012 թվականի ապրիլի 5-7-ը Երևանում կանցկացվեն «Մոսկվայի օրեր» միջոցառումները։ Միջոցառումների շրջանակում նախատեսված են ֆոտոցուցահանդեսի բացում, գալա-համերգ, պատվիրակության այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ցուցադրությունների և կլոր սեղանների քննարկումներ, ներդրումային համաժողով, ինչպես նաև ծառատունկ և կամերային երաժշտության համերգ։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Մարտի 13-ին, ժամը 11:00-ին, Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանից կմեկնարկեն Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։ Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտները քայլերթով կմեկնեն դեպի Չարենցի հուշահամալիր, որտեղ տեղի կունենան ելույթներ և ասմունք։ Այնուհետ տուն-թանգարանում կբացվի <<Եղիշե Չարենց՝ դիմանկարների շարք>> ցուցահանդեսը։