Սեպտեմբերի 4-ից 15-ը Երևանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված Մոսկվայի 872-ամյակին։ Միջոցառումները տեղի կունենան Հյուսիսային պողոտայում, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, Հայաստանի նկարիչների միությունում, Ռուսական արվեստի թանգարանում, «Դոմ Մոսկվի» կենտրոնում և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Ծրագրում ընդգրկված են համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, վարպետաց դասեր, շախմատի մրցաշար և այլ միջոցառումներ։