Համաձայն երթևեկության կազմակերպման սխեմայի՝ Ծ. Իսակովի պողոտայի և Ա. Բաբաջանյան փողոցի խաչմերուկում երթևեկությունը բարելավելու նպատակով փոփոխվում են երթևեկության ուղղությունները։ Այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2021 թվականի ապրիլի 14-ից։
Դավթաշենի մայրուղու շինարարական աշխատանքների ավարտական փուլի հետ կապված փոփոխություններ են կատարվում երթևեկության կազմակերպման հարցում Գ. Չաուշ-Մելքումով փողոցների հանգույցից դեպի Աշտարակի խճուղի հատվածում։ Այսուհետ երթևեկությունը կիրականացվի նոր կառուցված ճանապարհահատվածի ուղեանցի տակով, իսկ Աշտարակից Երևան՝ հին իջատեղով։
Մայրաքաղաքի փողոցներում մեկնարկել են ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքները: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
Նոյեմբերի 4-ից Ծիծեռնակաբերդի խճուղում երթևեկությունը լիովին բաց է։ Ճանապարհը վերակառուցվում էր Երևանի քաղաքապետարանի ծրագրերով։ Ավարտվել են վերակառուցման առաջին փուլի աշխատանքները, ապահովված է երկկողմանի երկշերտ երթևեկություն։