Հուլիսի 27-ից 30-ը Լենինգրադյան փողոցի մի հատվածը փակ կլինի ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված։ Վարորդներին առաջարկվում է օգտագործել Շինարարների, Արզումանյան, Էստոնական և Հալաբյան փողոցները որպես այլընտրանքային ճանապարհ։
Հուլիսի 12-ին, օրվա առաջին կեսին, թիվ 48, 68, 85 և 115 միկրոավտոբուսային, ինչպես նաև թիվ 28 ավտոբուսային երթուղիներում կդադարեցվի ուղևորների սպասարկումը՝ մրցույթ անցկացնելու հետ կապված։
Հուլիսի 7-ին և 8-ին, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցը փակ կլինի վերակառուցման և ասֆալտապատման աշխատանքների պատճառով: Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է օգտագործել Մազմանյան-Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցները:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հունիսի 29-ին, ժամը 7:00-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 18:00-ն, Մյասնիկյան պողոտայի` Աճառյան փողոցի ուղեանցից մինչև Հերացի փողոց իջնող հատվածում կդադարեցվի երթևեկությունը՝ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Վարորդներին առաջարկվում է օգտագործել Դավիթ Բեկի փողոցը կամ Ազատության պողոտան՝ որպես այլընտրանքային ճանապարհ։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հունիսի 28-ին, օրվա առաջին կեսին, Երևանի քաղաքապետարանը ժամանակավորապես կդադարեցնի ուղևորների սպասարկումը թիվ 64, 11, 92, 97 միկրոավտոբուսային և թիվ 43 ավտոբուսային երթուղիներում՝ մրցույթ անցկացնելու հետ կապված։ Քաղաքապետարանը ներողություն է խնդրում բնակչությունից պատճառված անհարմարության համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Լենինգրադյան փողոցի ուղետարի կառուցման շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 25-ից ժամանակավորապես սահմանափակվել է երթևեկությունը Լենինգրադյան փողոցի՝ Հալաբյան փողոցից մինչև Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածի 4 երթևեկելի գոտիներով։ Երթևեկությունը կկազմակերպվի շրջանցիկ ուղեգծով, տեղադրվել են ժամանակավոր ճանապարհային նշաններ և լուսացուցային կարգավորում։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հունիսի 21-ին, օրվա առաջին կեսին, Երևանի թիվ 39 և 70 միկրոավտոբուսային երթուղիներում կդադարեցվի ուղևորների սպասարկումը՝ մրցույթ անցկացնելու հետևանքով։ Քաղաքապետարանը հայցում է բնակչության ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հունիսի 15-ի առավոտյան ժամը 08:00-ից մինչև հունիսի 17-ի ժամը 20:00-ն Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացու փողոց իջնող ճանապարհահատվածը փակ կլինի ասֆալտապատման աշխատանքների պատճառով։ Վարորդներին առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հարգելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի մի շարք փողոցներում ընթացող հիմնանորոգման աշխատանքների հետևանքով ժամանակավոր անհարմարություններ են առաջանում ինչպես տրանսպորտի երթևեկության, այնպես էլ հետիոտների համար։ Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հայտարարություն Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով կազմակերպված միջոցառումների անցկացմամբ պայմանավորված՝ ապրիլի 22-ին որոշակի ժամանակահատվածներով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում։