Դեկտեմբերի 13-ին, ժամը 06:00-ից մինչև դեկտեմբերի 14-ի, ժամը 17:00-ն, Վազգեն Սարգսյան փողոցի՝ Շահումյան հրապարակին հարող հատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի շինհրապարակում աշտարակային կռունկ տեղադրելու համար։ Վարորդներին և հետիոտներին խնդրում ենք նշված ժամերին տվյալ հատվածով անցնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ նոյեմբերի 20-ին՝ մեկ օրով, Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը կփակվի երթևեկության համար՝ շինարարական աշխատանքներով պայմանավորված։ Վարորդներին առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ։
Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 16-ին, մեկ օրով փակ կլինի Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի կողմից։ Վարորդներին առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
2014 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 8:00-ից մինչև 22:00-ը, երթևեկության համար փակ կլինի Արշակունյաց պողոտա-Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցը՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այլընտրանքային երթուղին Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա-Արտաշատի խճուղի է։ Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 11-ին և 12-ին, «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում, որոշ փողոցներում և հրապարակներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու և մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Հոկտեմբերի 11-ին երթևեկությունը կդադարեցվի Էրեբունի փողոցի մի հատվածում 09:00-ից մինչև 23:00-ը։ Հոկտեմբերի 12-ին երթևեկությունը կդադարեցվի Թամանյան, Արգիշտիի, Գր. Լուսավորչի, Մաշտոցի պողոտայի, Շահումյան և Հանրապետության հրապարակների որոշ հատվածներում՝ տարբեր ժամերին։ Քաղաքացիներից ներողամտություն են խնդրում պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հրազդանի կիրճի թունելներից մինչև «Երևան ՀԷԿ» տանող ճանապարհահատվածի մի մասում տեղի ունեցած ճանապարհի վթարը վերացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ կիրճի վերոնշյալ հատվածում ժամանակավորապես դադարեցվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը: