փետրվարի 7/8-ին՝ պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքների պատճառով փետրվարի 7-ին՝ 09:00-ից մինչև փետրվարի 8-ը՝ 09:00-ն, կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի որոշ տարածքներում, ինչպես նաև Կոտայքի մարզի Զովունի և Քասախ գյուղերում։ Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 7 փետրվար 2024, 09:00 – 09:00 հաջորդ օրը
- Վայր
- Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, «Օլիմպավան» և «Reebok» մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 20-26, 30, 37 փողոցների, Քասախ գյուղի Մուշ թաղամասի
- Առարկա
- պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման դադարեցում
Ամբողջական տեքստը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին ժամը 09.00-ից մինչև փետրվարի 8-ը՝ ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, «Օլիմպավան» և «Reebok» մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 20-26, 30, 37 փողոցների, Քասախ գյուղի Մուշ թաղամասի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
06.02.2024թ.
« Վեոլիա Ջուր» ՓԲԸ