Հարգելի' քաղաքացիներ, Կենտրոն վարչական շրջանի Խանջյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացին չխոչընդոտելու համար խնդրում ենք սեպտեմբերի 10-11-ին` ժամը 20:00-ից սկսած, Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Սայաթ-Նովայի պողոտա հատվածում մեքենա չկայանել: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 04:00-ից մինչև 22:30-ը, Աբովյան փողոցի մի հատվածը կփակվի՝ «Երևանի երաժշտական գիշեր» համերգի և տոնավաճառի անցկացման կապակցությամբ։
Սեպտեմբերի 11-ից Առնո Բաբաջանյան փողոցում, մասնավորապես 60/2 և 60/3 հասցեների հարակից հատվածներում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հայտնում ենք, որ հիմնանորոգման աշխատանքների պատճառով Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոցի երթևեկելի ուղեանցի վերին հատվածը փակ կլինի 2026 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Տեղեկացնում ենք, որ աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից սույն թվականի սեպտեմբերի 8-ին Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը: Աշխատանքները կատարվելու են երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն, որի ընթացքում պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու.
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Սեպտեմբերի 9-13-ը՝ ժամը 09:00-19:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ կլինի հիմնանորոգման աշխատանքների պատճառով։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Սեպտեմբերի 12-13-ը Երևանում կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի մրցաշարը։ Դրա անցկացման նպատակով կսահմանվեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։ Մասնավորապես, սեպտեմբերի 12-ի 00:00-ից մինչև սեպտեմբերի 13-ի 23:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Վազգեն Սարգսյան փողոցում։ Սեպտեմբերի 12-ի 20:00-ից մինչև սեպտեմբերի 13-ի 23:00-ն արգելքները կգործեն նաև Հանրապետության հրապարակի, Տիգրան Մեծի պողոտայի, Խանջյան, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի, Պարոնյան, Լեոյի, Սարյան, Պապ թագավորի փողոցներում, Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ, ինչպես նաև Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում նախապես պլանավորել երթևեկությունը և ընտրել այլընտրանքային ճանապարհներ։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու Ոսկերիչների փողոցը:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Դիմում Երևանի քաղաքապետին՝ «Կապ» ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վերաբերյալ։ Դիմումում ներկայացվում են լուսանկարներ և էսքիզներ, որոնք հնարավորություն կտան պատկերացում կազմել միջոցառման ձևաչափի և արտաքին տեսքի վերաբերյալ։ Ընդգծվում է, որ միջոցառման տարածքում չի թույլատրվում որևէ այլ տեսակի տաղավար, գովազդային վահանակ կամ գովազդային նյութ։ Միջոցառման հիմնական բաղադրիչը մասնակից ձեռագործ բրենդների տաղավարներն են։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է 35-40 մասնակից։ Շնորհակալություն է հայտնվում նախորդ դիմումների հաստատման և համագործակցության համար։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Արտիստ Լիլիանա Ապրոյանը դիմում է Երևանի քաղաքապետարան՝ Երևանում երաժշտական հոլովակ նկարահանելու թույլտվություն ստանալու համար։ Նկարահանումը նախատեսվում է շարժվող պիկապ մեքենայով, որի վրա տեղադրված կլինի DJ վահանակ։ Նկարահանման ցանկալի երթուղին է Փուշկինի փողոց – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ, ժամը 20:00-ից հետո։
Այլ
Իրազեկումներ·
Հայ-Էմ>> Դյուցազնատուն մարզական կենտրոնը հանդիասնում է Հայաստանի միակ գործող մասնաճյուղը, որտեղ պատանի երիտասարդ աղջիկներն ու տղաները կարող են կոփել իրենց մարմինը և ոգին, սահմանել Գինեսի համաշխարհային տարատեսակ ռեկորդներ։ 2021թ-ից առ այսօր <<Հայ-Էմ>> Դյուցազնատան մարզիկները ունեն փաստացի գրանցած 31 Գինեսի համաշխարհային և 8 տասնյակի հասնող հայկական Դյուցազնագրքի ռեկորդներ։ Ի լրումն 18.08.2026թ.-ին Ձեզ հասցեագրված գրության ուղարկում եմ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակում իրականացվող ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված Գինեսի համաշխարհային ռեկորդի անցկացման վերաբերյալ անհրաժեշտ տարածքի լուսանկարները, տեղադրվող գովազդների ուրվանկարները։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը): Երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխությունների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում։ Մասնավորապես` Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկից մինչև Արամի փողոց 7 հասցե կարգելվի փոխադրամիջոցների կանգառը և կգործի տարհանիչը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով ս.թ. Օգոստոսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում: Մասնավորապես` Ջրվեժի 6-րդ – 10-րդ փողոցների խաչմերուկից մինչև Մինսկի - Արտեմ Միկոյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածը կհանդիսանա գլխավոր, իսկ Ջրվեժի 10-րդ փողոցը՝ երկրորդական:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Dino Run Yerevan» կազմակերպչական թիմը խնդրում է թույլտվություն Երևանում 2026 թվականի սեպտեմբերի 18-ին «Դինո Ռան Երևան» հանրային միջոցառում անցկացնելու համար։ Միջոցառումը ներառում է մոտ 2 կմ վազք 100 մասնակիցներով, դինոզավրերի փչովի զգեստներով։ Միջոցառման նպատակն է խրախուսել առողջ ապրելակերպը և բարձրացնել Երևանի ճանաչելիությունը։ Ներկայացված է նախնական երթուղին և խնդրվում է քաղաքապետարանի աջակցությունը անվտանգության, երթևեկության կարգավորման և այլ կազմակերպչական հարցերում։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2026 թվականի օգոստոսի 24-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկում։ Մասնավորապես, Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, ինչպես նաև Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկ փոխադրամիջոցների հետադարձը կարգելվի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Նալբանդյան – Թումանյան փողոցների խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, օգոստոսի 24-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառը Նալբանդյան – Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոց 22 հասցե։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում, մասնավորապես` Թբիլիսյան խճուղի – Թբիլիսյան խճուղու նրբանցք խաչմերուկից դեպի Շրջանցիկ թունել փողոց երթևեկությունը կլինի միակողմանի.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ կատարվելու են մայթերի բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում ժամանակ առ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը կդադարեցվի.
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում, մասնավորապես` Մամիկոնյանց - Շահսուվարյան փողոցների խարմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ.