Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Դիմում Երևանի քաղաքապետին

Դիմում Երևանի քաղաքապետին՝ «Կապ» ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վերաբերյալ։ Դիմումում ներկայացվում են լուսանկարներ և էսքիզներ, որոնք հնարավորություն կտան պատկերացում կազմել միջոցառման ձևաչափի և արտաքին տեսքի վերաբերյալ։ Ընդգծվում է, որ միջոցառման տարածքում չի թույլատրվում որևէ այլ տեսակի տաղավար, գովազդային վահանակ կամ գովազդային նյութ։ Միջոցառման հիմնական բաղադրիչը մասնակից ձեռագործ բրենդների տաղավարներն են։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է 35-40 մասնակից։ Շնորհակալություն է հայտնվում նախորդ դիմումների հաստատման և համագործակցության համար։

Քաղաքային միջոցառում

Միջոցառումը

Վայր
Շառլ Ազնավուրի հրապարակը
Առարկա
«Կապ» ցուցահանդես-վաճառք
Ինչպես մասնակցել
մասնակից ձեռագործ բրենդների տաղավարներից, որևէ այլ տեսակի տաղավար, գովազդային վահանակ կամ գովազդային նյութ չի տեղադրվում, պահելով Շառլ Ազնավուրի հրապարակը մաքուր և առանց ավելորդ գովազնդների

Ամբողջական տեքստը

Դիմում Երևանի քաղաքապետին

Իրավ․ անձ ԿԱՊ ՔԸՄՅՈՒՆԻԹԻ ՍՊԸ
հասցե Մաշտոցի 54 ՀՎՀՀ։ 01068024
հեռ․ +374 41 744 909
էլ․ Փոստ․ communitykap@gmail.com

ԴԻՄՈՒՄ

Ի լրումն մեր նախորդ դիմումի՝ ներկայացնում ենք նաև «Կապ» ցուցահանդես-վաճառքի նախորդ միջոցառումներից լուսանկարներ և էսքիզներ, որոնք հնարավորություն կտան առավել հստակ պատկերացում կազմել միջոցառման ձևաչափի և արտաքին տեսքի վերաբերյալ։
Ներկայացված նյութերում կարող եք տեսնել, որ միջոցառման տարածքում, բացի մասնակից ձեռագործ բրենդների տաղավարներից, որևէ այլ տեսակի տաղավար, գովազդային վահանակ կամ գովազդային նյութ չի տեղադրվում, պահելով Շառլ Ազնավուրի հրապարակը մաքուր և առանց ավելորդ գովազնդների։
Կրկին ցանկանում ենք հստակ ընդգծել, որ «Կապ» ցուցահանդես-վաճառքի շրջանակում մասնակիցների կողմից որևէ տեսակի գովազդի, գովազդային նյութերի, վահանակների կամ նմանատիպ միջոցների տեղադրումը խստիվ արգելվում է։
Միջոցառման հիմնական և միակ ցուցադրական բաղադրիչը մասնակից ձեռագործ բրենդների տաղավարներն են։
Հետևաբար , միջոցառման շրջանակում որևէ գովազդային նյութի տեղադրում նախատեսված չէ, և նման նյութերի էսքիզների ներկայացման անհրաժեշտություն ևս չկա։
Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում կներկայացվեն բացառապես ձեռագործ ստեղծագործողներ, որոնք ներկայացնում են կերամիկա, զարդեր, ձեռագործ դեկորներ, նկարներ և այլ հեղինակային աշխատանքներ։ Սննդի վաճառք իրականացնող մասնակիցներ չեն նախատեսվում։
Տվյալ միջոցառման շրջանակում երաժշտական ծրագիր նախատեսված չէ․ իրականացվելու է միայն ցուցահանդես-վաճառքի հատվածը։ Որպես տեխնիկական միջոց օգտագործվելու է միայն էլեկտրաէներգիա, որը մեզ տրամադրում է հարակից «Մոսկաֆե » սրճարանը։

Վստահ ենք, որ միջոցառումը կնպաստի տեղացի ստեղծագործողների ներկայացմանը և կդառնա գեղեցիկ ու համախմբող նախաձեռնություն՝ միավորելով քաղաքի բնակիչներին և հյուրերին։
«ԿԱՊ » տոնավաճառի շրջանակներում նախատեսում ենք ունենալ շուրջ 35-40 մասնակից , որոնց աշխատանքները կցուցադրվեն սեղանների վրա՝ վրաններով ծածկված ձևաչափով։ Մենք երաշխավորում ենք, որ բոլոր տաղավարները կունենան պատշաճ գեղագիտական տեսք և չեն խաթարի հրապարակի ընդհանուր տեսքն ու անցուդարձը:
Հայտնում ենք նաև, որ «Կապ» ցուցահանդես-վաճառքի ողջ ընթացքում մասնակիցների կողմից արգելվում է ցանկացած տեսակի գովազդային նյութերի, վահանակների ևնմանատիպ միջոցների օգտագործումը։ Մասնակիցները ներկայացնում են բացառապես իրենց արտադրանքը, որը հիմնականում ձեռագործ է։
Ցանկանում ենք նշել, որ մենք կհետևենք և կապահովենք մեզ հատկացված տարածքի մաքրությունը։
Կից առանձին ֆայլով ներկայացնում ենք նաև մասնակիցների ցանկը։
Նաև ցանկանում ենք մեր անկեղծ շնորհակալությունը հայտնել նախորդ դիմումների հաստատման և համագործակցության համար։ Ձեր աջակցությունն ու վստահությունը մեծ նշանակություն ունեն ստեղծագործ համայնքի համար՝ հնարավորություն տալով իրականացնել մշակութային նախաձեռնություններ, որոնք նպաստում են Երևանի մշակութային կյանքի ակտիվացմանը, տեղական ստեղծագործողների զարգացմանը և ժամանակակից քաղաքային մշակույթի ձևավորմանը։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք ցանկանում հայտնել Արմինե Վարդանյանին և Ռաֆայել Գյոզալյանին՝ գործընթացի ընթացքում ցուցաբերած ուշադրության, աջակցման և համագործակցային վերաբերմունքի համար։
Կանխավ շնորհակալ ենք համագործակցության և մեր նախաձեռնությանն աջակցելու համար։ Հարգանքներով Կապ Համայնք։