2026 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի կունենա «ՖԼՈՐԱ-1» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոցի հ. 36/6 հասցեում այգու բարեկարգման, հասարակական նշանակության շինության կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Հանրային լսումը կանցկացվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Հանրությունը կարող է առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։