Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 3-րդ նիստը՝ հետևյալ օրակարգով. 1. 2. 3. Ե4. 5. 6.7. 8. 9. 10.
Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի կենդանաբանական այգու գործունեության շուրջ բարձրացված հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով։ Շահագրգիռ անձինք և կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներգրավվել այս աշխատանքային խմբում։ Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն Երևանի քաղաքապետարան կամ ուղարկվեն էլեկտրոնային փոստով մինչև նոյեմբերի 28-ը, ժամը 16:00-ը։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
2018 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, գումարվում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների մասին: Քննարկումները տեղի կունենան 2018 թվականի նոյեմբերի 14-ից 29-ը։ Մասնակցության վերջնաժամկետը 2018 թվականի նոյեմբերի 28-ն է։ Բաց լսումները կկայանան 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15:00-ին։ Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել դիմում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հայտարարություն հանրային քննարկումների մասին՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին որոշման նախագծի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան 2018 թվականի նոյեմբերի 14-ից 29-ը։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում մինչև նոյեմբերի 26-ը։ Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել մինչև նոյեմբերի 28-ը։ Հանրային բաց լսումները կկայանան նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հայտարարություն Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց մասնակցելու «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին, որոնք տեղի կունենան 2018 թվականի նոյեմբերի 14-ից 29-ը։ Մասնակիցները կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև 2018 թվականի նոյեմբերի 28-ը։ Բաց լսումները կանցկացվեն 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15:00-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստը։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի բնակիչներին և այլ շահագրգիռ անձանց՝ մասնակցելու Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի աշխատանքներին՝ դրա կազմում ընդգրկվելու միջոցով։ Դիմումները պետք է ներկայացնել մինչև 2018 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ՝ ք. Երևան, Արգիշտիի փող. 1 հասցեով։ Ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձինք՝ գրանցման վկայականի պատճենը և լիազորագիր՝ այլ աշխատակցի դեպքում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 27-ին, ժամը 09:30-ից 13:30-ը, ասֆալտապատման աշխատանքների պատճառով փակ կլինի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային հատվածը: Հայցվում է ներողամտություն պատճառված անհարմարության համար:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
2018 թվականի հոկտեմբերի 29-ին ժամը 14:00-ին գումարվում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Նիստը կանցկացվի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետի և Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3333-Ա որոշման հիման վրա։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ գումարելու մասին» N 3324-Ա որոշումը:
Այլ
Հայտարարություններ·
2018 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ օրակարգում ներառված հարցերը քննարկելու համար: Մասնավորապես, կքննարկվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կառուցվածքները, հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև կկատարվեն մի շարք նշանակումներ Երևանի քաղաքապետի տեղակալների պաշտոններում և կփոփոխվեն նախկին որոշումներ:
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 21-ին, Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության, «Երևանի մարաթոն» վազքի մրցույթի և փողային նվագախմբերի շքերթի անցկացման կապակցությամբ, կլինեն փակ փողոցներ և սահմանափակումներ։ Միջոցառումները տեղի կունենան տարբեր ժամերին՝ առավոտյան 07:00-ից մինչև երեկոյան 24:00-ն, իսկ որոշ փողոցներ կփակվեն մինչև 15:00-ն։ Անհարմարությունների համար հայցվում է ներողամտություն։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հայտարարություն Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջապահական ընկերություններում առկա թափուր հաստիքների մասին։
Այլ
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին, Երևանի պատմության թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքում անցկացվելիք մարաթոնի մանրամասները։ Միջոցառմանը կմասնակցեն Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Կոկա-Կոլա Հելլենիք Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Հայտարարվում է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի մասին, որը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի ավագանու նստավայրում։ Նիստի օրակարգում ընդգրկված են ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը, քաղաքապետի երդման արարողության կազմակերպչական հարցերը, հանձնաժողովների կազմավորումը, նախագահների և տեղակալների առաջադրումը, ինչպես նաև հերթական նիստի գումարման օրվա սահմանումը։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 5-ին՝ ժ. 10:00-ից մինչև 24:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը կփակվի՝ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառման անցկացման կապակցությամբ։ Քաղաքացիներին խնդրում են զերծ մնալ նշված հատվածում մեքենաներ կայանելուց։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից սկսած, և հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8:30-ից մինչև 10:30-ը, կանցկացվեն երթևեկության սահմանափակումներ՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միջոցառումների ընթացքում կփակվեն մի շարք փողոցներ և հրապարակներ։ Հասարակական տրանսպորտը կգործի շրջանցիկ ճանապարհներով։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հարգելի համաքաղաքացիներ, Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների հետ կապված Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն: Ս.թ. սեպտեմբերի 28-ից մինչև ս.թ. հոկտեմբերի 8-ը փակ կլինի Մելքումով փողոցի սկզբնամասը, իսկ Աղաբաբյան փողոցից դեպի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի երթևեկությունն այսուհետ կիրականացվի աջ շրջադարձով:Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան