Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՅԱՌԴ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Արշակունյաց պողոտա հ. 28/26 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է մասնակցել լսմանը կամ գրավոր առաջարկություններ ներկայացնել Երևանի քաղաքապետարան։
2025 թվականի հունվարի 30-ին, ժամը 12:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Արարատ մսամթերք» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Օհանովի փողոց հ. 15/2 հասցեում արտադրական մասնաշենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
2025 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՋԻ ԹԻ ԲԻ ԹԱՈՒԵՐ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Կոմիտասի պողոտա հ. 53/10 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 55515001։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am , հեռ․ 011-514-263)։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հունվարի 7-ին, ժամը 11:00-ին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցի 84 հասցեում արտադրական նշանակության շինությունների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2024 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստը։ Նիստը կանցկացվի օրակարգի նախագծով նախատեսված հարցերի քննարկմամբ։
Ավագանու նիստ
Իրազեկումներ·
Դավիթ Բեկ և Հովսեփյան փողոցների խաչմերուկում 2024 թվականի դեկտեմբերի 19-ից երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 19-ից Եղբայրության – Մանթաշյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
2024 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստը։ Նիստը կանցկացվի օրակարգի նախագծով նախատեսված հարցերի քննարկմամբ։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
2025թ. հունվարի 23-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա Արտաշես Գրիգորյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոց հ. 106/9 հասցեում հասարակական նշանակության շինություն կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ից Գասպարյան - Երևանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության նպատակն է բարձրացնել տրանսպորտային հոսքերի անցանելիությունը։ Մասնավորապես, Երևանյան փողոցից դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի’ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հանրապետության փողոցում: Մասնավորապես՝ Հանրապետության փողոցում երթևեկությունը կկազմակերպվի 2 երթևեկելի գոտիներով` նախկին 3-ի փոխարեն:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 17-ից Դավիթ Բեկի - Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ Դավիթ Բեկի փողոցում հետադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով։ Սա նպատակ ունի բարելավել տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մայրաքաղաքում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
Հանրային լսում (2-րդ լսում) կկայանա Գ. Գրիգորյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց հ. 27/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ: Լսումը տեղի կունենա 2024թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Գայի պողոտա 19): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Ն. Զարյան փողոց 27) տեղի կունենա «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Օրբելու փ. հ. 23 հասցեում և Օրբելի եղբայրների փ. հ. 27, 29 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ.` 011 220 218:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հարգելի քաղաքացիներ, Երևանում ձմռան ամիսներին օդերևութաբանական անբարենպաստ պայմանների պատճառով դիտվում է օդում փոշու պարունակության աճ։ Ջեռուցման նպատակով վառելիքի այրումը, հատկապես մասնավոր տներում, որտեղ այրում են նաև վառելափայտ և թափոններ, մեծացնում է օդի աղտոտվածության մակարդակը։ Քաղաքապետարանը քննարկում է լրացուցիչ կանխարգելող միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունը՝ աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով։
Այլ
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, ս.թ. դեկտեմբերի 14-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը ժամանակավորապես կփակվեն ծածկոցներով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
2025 թվականի հունվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Սամսոն Գրիգորյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոց հ. 38/8 հասցեում բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 12-ից Բագրևանդի և Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
2025 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Սամվել Սահակյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 12-ը, ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի որոշ տարածքների ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։