Տեղեկացվում է, որ 2016թ. դեկտեմբերի 25-ին, ժամը 09:45-ից 11:00-ն, «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացման նպատակով փակ կլինեն Երևանի կենտրոնի մի շարք փողոցներ և հրապարակներ: Սահմանափակումը վերաբերում է Հանրապետության, Շահումյանի և Սախարովի հրապարակներին, ինչպես նաև Վ. Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին և Աբովյան փողոցներին: