Հայտարարվում է երկփուլ բաց մրցույթ՝ Երևան քաղաքում խառը կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման և շահագործման համար ներդրողի ընտրության վերաբերյալ։ Մրցույթը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը։ Մրցութային փաթեթները պետք է ներկայացվեն հրապարակման օրվանից 60 աշխատանքային օրվա ընթացքում։ Մրցույթի նպատակներն են բնապահպանական նորմերին համապատասխան վերամշակումը, բնակչության առողջության բարելավումը, մաքուր միջավայրի ապահովումը, էներգետիկ և նյութական օգուտների ստացումը, կլիմայական խնդիրների մեղմացումը և աշխատատեղերի ստեղծումը։