Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Վթարային ջրանջատում՝ Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան գյուղի մոտ, վթարվել է «Ապարան-Երևան» ջրատարը։ Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 12:30-ից մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 12:30-ը, կդադարեցվի Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2, Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։

Մատակարարման անջատում

Միջոցառումը

Ամսաթիվ
21 դեկտեմբեր 2025, 12:30 – 12:30 հաջորդ օրը
Վայր
Աշտարակի խճուղի՝ Պռոշյան գյուղի սկզբնամաս
Առարկա
«Ապարան-Երևան» ջրատարի վթարի վերացում

Ամբողջական տեքստը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում վթարվել է «Ապարան-Երևան» ջրատարը: Վթարի վերացմամբ պայմանավորված՝ ս.թ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 12.30-ից մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 12.30-ը կդադարեցվի Երևանի Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2, Նորաշեն, Նազարբեկյան , Գ-1 թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար::