Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Երևան քաղաքում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված միջոցառումների անցկացման կապակցությամբ երթևեկության սահմանափակումներ

Դեկտեմբերի 12-ից 15-ը կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակի՝ Տիգրան Մեծի պողոտայի և Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածում՝ Ամանորյա միջոցառումների կազմակերպման պատճառով։ Դեկտեմբերի 14-ին կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում մինչև համերգի ավարտը։ Դեկտեմբերի 13-ին և 14-ին կդադարեցվի երթևեկությունը Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներում։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
13 դեկտեմբեր 2025, 23:00 – 00:00 հաջորդ օրը
Վայր
Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներ
Առարկա
Երևան քաղաքի ամանորյա մշակութային միջոցառումները և տոնական ձևավորման գործընթացը կազմակերպելու նպատակով դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողության նախատեսվող միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու համար

Ամբողջական տեքստը

Երևան քաղաքի ամանորյա մշակութային միջոցառումները և տոնական ձևավորման գործընթացը կազմակերպելու նպատակով դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողության նախատեսվող միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու համար դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Տիգրան Մեծի պողոտայի և Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում՝ մինչև համերգի ավարտը: Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 00:00-ն երկկողմանի կդադարեցվի երթևեկությունը նաև Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներում.