Անցնել բովանդակությանը
Իրազեկումներ

Դիմում՝ «Դինո Ռան Երևան» հանրային միջոցառումը Երևանում կազմակերպելու վերաբերյալ

«Dino Run Yerevan» կազմակերպչական թիմը խնդրում է թույլտվություն Երևանում 2026 թվականի սեպտեմբերի 18-ին «Դինո Ռան Երևան» հանրային միջոցառում անցկացնելու համար։ Միջոցառումը ներառում է մոտ 2 կմ վազք 100 մասնակիցներով, դինոզավրերի փչովի զգեստներով։ Միջոցառման նպատակն է խրախուսել առողջ ապրելակերպը և բարձրացնել Երևանի ճանաչելիությունը։ Ներկայացված է նախնական երթուղին և խնդրվում է քաղաքապետարանի աջակցությունը անվտանգության, երթևեկության կարգավորման և այլ կազմակերպչական հարցերում։

Քաղաքային միջոցառում

Միջոցառումը

Ամսաթիվ
18 սեպտեմբեր 2026
Վայր
Շահումյանի հրապարակ
Առարկա
«Դինո Ռան Երևան» (Dino Run Yerevan) հանրային միջոցառում
Ինչպես մասնակցել
երթուղու վերջնական համաձայնեցման, անհրաժեշտ ճանապարհահատվածներում երթևեկության ժամանակավոր սահմանափակման կամ կարգավորման, մասնակիցների և հանդիսատեսի անվտանգության ապահովման, ինչպես նաև շտապ բժշկական օգնության և արտակարգ իրավիճակների ծառայությունների հասանելիության կազմակերպման հարցերում

Ամբողջական տեքստը

ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ
Հարգելի՛ պարոն Ավինյան,
«Dino Run Yerevan» կազմակերպչական թիմի անունից խնդրում եմ թույլատրել
Երևան քաղաքում 2026 թվականի սեպտեմբերի 18-ին կազմակերպել «Դինո
Ռան Երևան» (Dino Run Yerevan) հանրային միջոցառումը։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է կազմակերպել շուրջ 2 կմ զվարճալի
վազք՝ մոտ 100 մասնակցի մասնակցությամբ՝ դինոզավրերի փչովի
զգեստներով։
Միջոցառման նպատակն է խրախուսել առողջ ապրելակերպը, ստեղծել
զվարճալի և հիշվող քաղաքային միջոցառում և նպաստել Երևանի՝ որպես
ստեղծարար ու ժամանակակից քաղաքի ճանաչելիությանը։
Նախնական առաջարկվող երթուղին՝
Շահումյանի հրապարակ → Վազգեն Սարգսյան փողոց → Հանրապետության
հրապարակի շրջակայք → Նալբանդյան փողոց → Թումանյան փողոց →
Աբովյան փողոց → Հանրապետության հրապարակի շրջակայք → Վազգեն
Սարգսյան փողոց → Շահումյանի հրապարակ։
Մեկնարկը և ավարտը նախատեսվում է Շահումյանի հրապարակում։
Երթուղու ընդհանուր երկարությունը նախատեսվում է մոտ 2 կմ։

Միջոցառման անվտանգ և պատշաճ կազմակերպման նպատակով խնդրում ենք Երևանի քաղաքապետարանի աջակցությունը և համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությունը՝ երթուղու վերջնական համաձայնեցման, անհրաժեշտ ճանապարհահատվածներում երթևեկության ժամանակավոր սահմանափակման կամ կարգավորման, մասնակիցների և հանդիսատեսի անվտանգության ապահովման, ինչպես նաև շտապ բժշկական օգնության և արտակարգ իրավիճակների ծառայությունների հասանելիության կազմակերպման հարցերում։
Պատրաստ ենք քաղաքապետարանի և համապատասխան ծառայությունների առաջարկությունների հիման վրա փոփոխել երթուղին, անցկացման ժամերը և կազմակերպչական այլ մանրամասները։
Խնդրում ենք քննարկել միջոցառման անցկացման հնարավորությունը, տրամադրել անհրաժեշտ թույլտվությունը և աջակցել միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ համապատասխան ծառայությունների հետ աշխատանքների համակարգմանը։
Հարգանքով՝
Արշալույս Խալափյան
«Dino Run Yerevan» կազմակերպչական թիմ
Հեռ.՝ 095 411 982
Էլ. փոստ՝ vrwithlus@gmail.com
Արշալույս Խալափյան ԱՁ
ՀՎՀՀ՝ 23256259
Հասցե՝ ք. Երևան, Զավարյան փողոց 29
Ամսաթիվ՝ 11.08.2026
Ստորագրություն՝ __________________