Երևանի Իսահակյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հոկտեմբերի 2-ից Իսահակյան փողոցի Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Ճանապարհահատվածը կգծանշվի և կտեղադրվեն համապատասխան նշաններ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 2 հոկտեմբեր 2024
- Առարկա
- Իսահակյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ամբողջական տեքստը
Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Մասնավորապես Իսահակյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Նշված ճանապարհահատվածը կգծանշվի և կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ.