Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աբովյան-Իսահակյան խաչմերուկում
Հոկտեմբերի 5-ից Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կտեղադրվի լրացուցիչ աջ սեկցիա՝ աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար, և երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 5 հոկտեմբեր 2024
- Վայր
- Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկ
- Առարկա
- Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն, աջ լրացուցիչ սեկցիայի տեղադրում և լուսացույցային համակարգի ներդրում
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 5-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Նալբանդյան փողոցից երթևեկող մեքենաների համար տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար: Ինչպես նաև, Նալբանդյան – Իսահակայն փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով.