Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աճառյան փողոցում
Հոկտեմբերի 7-ից Աճառյան փողոցում կփոխվի երթևեկության կազմակերպումը՝ մեքենաների կայանումը կարգելվի փողոցի աջ կողմում՝ հ.32 հասցեից մինչև Աճառյան –Բաբաջանյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց - Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ։ Կկատարվեն համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 7 հոկտեմբեր 2024
- Վայր
- Աճառյան փողոց
- Առարկա
- երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում: Մասնավորապես, Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան –Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Ինչպես նաև Աճառյան փողոց հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց - Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ նույնպես կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադում.