Երթևեկության կազմակերպման փոփոխություն Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում
Հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Կկատարվեն փոփոխություններ երթևեկության ուղղություններում, կապամոնտաժվեն լրացուցիչ սեկցիաներ և կտեղադրվեն նորերը՝ ավտոմատ կարգավորմամբ։ Կկատարվեն նաև համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 12 հոկտեմբեր 2024
- Վայր
- Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկ
- Առարկա
- երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ամբողջական տեքստը
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Դավիթ Անհաղթի փողոցում՝ Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ տեղադրված ձախ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կգործի ավտոմատ կարգավորումով: Բացի այդ, Ուլնեցու փողոցում՝ Հրաչյա Ներսիսյան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կգործի ավտոմատ կարգավորումով: Նշված խաչմերուկում կկատարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ: